Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15: Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար
Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:
Կարդալ ավելինԱյս պահին շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին տեղեկնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է…
Կարդալ ավելինՊարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Այսօր Խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՝ Վաղարշակ Հակոբյանը ասել է, որ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում: «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…
Կարդալ ավելինՋՈՒՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԴՊՐՈՑՈՒՄ (ֆոտոշարք)
Բոլորս գիտենք թե մեր կյանքում, վերջին շրջանում , որքան կարևոր է դարձել էկոլոգիապես մաքուր հեղուկի օգտագործումը: Մաքուր և քաղցրահամ ջուրը, ըստ ԱՀԿ վերջին զեկույցում՝ դարձել է սահմանափակ (զրկված)շուրջ 180 մլն մարդկանց համար , ովքեր ապրում եմ հակամարտող կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում:Նման դեպքերում շատ կարևոր է ճիշտ և գրագետ քաղցրահամ ջրի օգտագործումը: Մեր հանրապետությունը դեռևս ունի բավականաչափ քաղցրահամ ջրային պաշարներ , սակայն նրա խնայումն ու կիրառումը նույնպես համապատասխան պրոպականդա է պահանջում, հատկապես մեր դպրոցներում, մատաղ…
Կարդալ ավելինԷկովառարանները 450 անգամ ավելի են աղտոտում մթնոլորտը, քան գազով ջեռուցումը
Փայտով այրվող էկովառարանները (Ecodesign) 450 անգամ ավելի վնասակար են մթնոլորտի համար, քան գազով կենտրոնական ջեռուցումը։ Միայն Անգլիայում աղտոտված օդի պատճառով տարեկան մինչեւ 36 000 մարդ է մահանում։ Ջեռուցման էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը էլեկտրականությունն է: Հետազոտության արդյունքներն իր տարեկան զեկույցում ներկայացրել է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին, գրում է The Guardian-ը։ Ուիթիի տվյալներով՝ հնացած փայտի վառարաններն ու բուխարիները 3700 անգամ ավելի շատ թունավոր նյութեր են արտանետում շրջակա միջավայր, քան այրվող գազը: Ընդ որում, մարդիկ հաճախ դրանք…
Կարդալ ավելինԱՄՆ-ում դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի շտամների մեծ մասի դեմ
Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որն արդյունավետորեն չեզոքացնում է օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի շատ տարբերակներ։ Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի, Կոլորադոյի պետական համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում: Մշակումը, որը կոչվում է DF-COV-01, խայծ-մոլեկուլ է ACE2 ռեցեպտորի համար: Ի տարբերություն հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցների, SARS-CoV-2-ին շատ ավելի դժվար է պայքարել ACE2 խայծի դեմ, քանի որ վիրուսի մուտացիաները, որոնք օգնում են նրան դիմակայել դեղամիջոցին, նաեւ նվազեցնում են բջիջները վարակելու…
Կարդալ ավելինՀունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել հարմարեցումների իրավունքի իրացման համար
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը»։
Կարդալ ավելինԱնվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռեւս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել…
Կարդալ ավելինԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՐԵՔ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն էր:Արարատի մարզում տարիներ շարունակ կարիքավոր խմբերին օժանդակություն ցուցաբերած «Արտաշատ իրավապաշտպան »ՀԿ ղեկավար Արուս Հովհաննիսյանը հաշմանդամների օրը կարևորելով կրկին այցելել է այս անգամ Արտաշատի տարածաշրջանի մի շարք գյուղական բնակավայրեր և հաշմանդամներին՝ նվերներ հանձնել ու հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով:Այդ մասին մենք տեղեկացանք ՀԿ անդամներից: Սեփական լրատվություն.
Կարդալ ավելին







