Պն մամուլի քարտուղարության պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: The Ministry of Defence of Azerbaijan has spread disinformation, claiming that units of the Armenian Armed Forces opened fire towards the Azerbaijani positions located in the Eastern part of Armenian-Azerbaijani border zone on November 18, at 12:50 a.m….
Կարդալ ավելինԱռողջապահություն
Տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության պաշտոնական էջը տեղեկացնում է՝որ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների,…
Կարդալ ավելինՄենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորում ենք 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը 2018 թ. ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Չորսուկես տարի անց, անցած լինելով պատերազմի ու համավարակի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում:
Կարդալ ավելինԽաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ
Նոյեմբերի 16-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է հարկային մուտքեր ապահովելու նպատակով սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ: Պատգամավորի հարցին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ նախատեսվում է ընդլայնել նաեւ այնպիսի ուղղություններ, որոնք կարող են ստեղծել տնտեսական գործունեության օգուտներ:
Կարդալ ավելին«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան
2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից…
Կարդալ ավելին2027 թ. մեր երկրում ամբողջությամբ կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան
Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին: Նախարարի հավաստմամբ պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլային տարբերակով: 2023 թ. համակարգին նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: Առաջին փուլով` 2024 թ….
Կարդալ ավելինՍիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Խորհրդարանականները խոսել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դարավոր հարաբերությունների եւ համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:«Սա…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75.000 դրամ դարձնելու հարցը
Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում: Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ին: Նախագծերի փաթեթով…
Կարդալ ավելինՄարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: Այս մասին նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա տեղեկացմամբ հավելավճարի հաշվարկումը պայմանավորված կլինի այդ զինծառայողների` ատեստավորում անցնելու հանգամանքով: Նախաձեռնության համաձայն` հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ…
Կարդալ ավելինԱրցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։
Կարդալ ավելին



