2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորում ենք 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը 2018 թ. ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Չորսուկես տարի անց, անցած լինելով պատերազմի ու համավարակի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում: