Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Դավիթ Բեկի փ. 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունների և 4498 քմ մակերեսով հողամասի գնահատում, որի արժեքը, 15.01.2021թ. գնահատման հաշվետվությամբ, կազմել է 234 մլն 703 հազար դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ, այն 175 մլն 104 հազար դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am»…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան-ի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ շնորհավորական ուղերձին կապված ուսուցիչների տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է՝ «Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում եղել եւ այսօր էլ դիտարկվում է որպես առաքելություն:Դուք կրթական ոլորտի առաջամարտիկներն եք: Մաղթում եմ, որ միայն հաջողությունն ու վերելքներն ուղեկցեն Ձեզ, որ Ձեր աշակերտների համար իսկապես լինեք առաջնորդ, ընկեր, խորհրդատու:Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց լիահույս եմ, որ ամեն մեկս մեր տեղում, մեր աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու…
Կարդալ ավելինՊատրաստ կլինեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը, եթե մեր մոտեցումները լայն աջակցություն ունենան․ Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ պատրաստ է ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը, եթե իրենց կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: Գրառման մեջ ասվում է․ «Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր…
Կարդալ ավելինԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են որպես HIMARS, կլինեն 625 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մի մասը, հայտնում է AP-ը: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նաեւ ֆինանսավորում է տրամադրել առանձին ծրագրի՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։ Այնպես որ 18 HIMARS ձեռք բերվի ավելի երկարաժամկետ պայմանագրերով: Սպասվում է, որ օգնության վերջին փաթեթը կներառի նաեւ այլ զինամթերք եւ սարքավորումներ:
Կարդալ ավելինԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրանք են՝ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15….
Կարդալ ավելինԿապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել 
Մասնագետներն ուսումնասիրել են արտերիվիրուսների ախտածինությունը, որոնք տարածված են խոզերի եւ ձիերի մոտ, բայց պրիմատների մոտ լավ ուսումնասիրված չեն: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սիմիական հեմոռագիկ տենդի վիրուսին (SHFV), որն Էբոլայի նման մահացու հիվանդություն է առաջացնում։ Այդ վարակը 1960-ականներից ի վեր մահացու բռնկումներ է առաջացրել անազատության մեջ գտնվող մակակաների մոտ: Պարզվել է, որ CD163 մոլեկուլը, որը ընկալիչ է, առանցքային դեր է խաղում վարակի մեջ՝ թույլ տալով վիրուսին մտնել թիրախային բջիջներ։ Այդ ընկալիչի մարդկային տարբերակը նույնպես լավ…
Կարդալ ավելինԻնչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա
2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից քաղաքացիների լուրջ հոսք սկսվեց Հայաստան։ Մասնավորապես, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանած 588 000 զբոսաշրջիկների 54,5 տոկոսը (աճը՝ 3,1 անգամ) Ռուսաստանից է եղել։ Այս միտումն ուժեղացել է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո։ Միգրանտների առաջին ալիքը Ռուսաստանից միգրանտները, որոնք ժամանել են դեռեւս մինչեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը, ներկայացված չեն արդյունաբերական ոլորտներում, նրանք աշխատանքի համար չեն դիմում արդյունաբերական ձեռնարկություններ, նման միտում չկա։ Նույնը վերաբերում է սպասարկման ոլորտին։…
Կարդալ ավելինԱրդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…
Կարդալ ավելինՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ.(ֆոտոշարք)
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից: Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ օրվա առիթով այցելել է տարածաշրջանի Քաղցրաշեն բնակավայր , որի մասին գրել է՝ «Տարեցների օրվա առթիվ այսօր այցելել եմ Արտաշատ քաղաքում ապրող Աշխեն տատիկին և Քաղցրաշեն բնակավայրում ապրող Բալասան տատիկին, ովքեր բոլորել են հարյուր տարին։…
Կարդալ ավելինԺամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։
Կարդալ ավելին







