Սիրով տեղեկացնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիա ապագովագրական ընկերության 2023 թվականի հաջող համագործակցության մասին: Ամփոփվել են ընկերությունների «Ապահովագրական պոլիսների վաճառք» նախագծի արդյունքները. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ աշխատակիցներն ապահովել են բարձր ցուցանիշներ՝ գերազանցելով բոլոր սպասելիքները: Նախագծի շրջանակներում Ինգո Արմենիայի կողմից պարգևատրվել են բանկի լավագույն վաճառք իրականացրած 10 աշխատակիցները և մասնաճյուղերը: Լավագույն վաճառք իրականացրած 3 աշխատակիցներին տրամադրվել են պատվոգրեր և դրամական բարգևներ: Մենք կարևորում ենք Ինգո Արմենիայի հետ համագործակցությունը, և այս ցուցանիշները միմիայն օրինակելի թիմային աշխատանքի և…
Կարդալ ավելինՏնտեսություն
Միջոցառում՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»
progressarmenia.com լրատվականին կայքին փոխանցմամբ մարտի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում։ Միջոցառման ընթացքում ստորագրվեց 20-ից ավել փոխըմբռնման հուշագիր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ԼԻԼԱ ծրագրի շահառուների ու գործընկերների միջև։ Միջոցառումը մեկնարկեց Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ…
Կարդալ ավելինԻնչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 403.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.74 դրամ (նվազել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.23 դրամ (նվազել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-404 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-435 դրամով,…
Կարդալ ավելինՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 741,726, ինչը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 193 737-ով կամ 35,4%-ով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։ Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 716 000, ինչը 2022 թվականի նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 000-ով, 2021 թվականի ցուցանիշից` շուրջ 80 000-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշից` շուրջ 156…
Կարդալ ավելինԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ .ՊԱՅՔԱՐ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ . ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Հակահամաճարակային Արշավախումբ» -ը հանրապետության լայն շրջանակներին , սպառողներին վաղուց է հայտնի , նա իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր կապված վնասատու միջատների ինչպես նաև պայքար կրծողների դեմ:Ինչպես անհատ սպառողների (ֆիզիկական անձանց, առանձնատուն, բնակարան, մառաններ, նկուղներ, ավտոտնակներ, այգիներ և այլն) այնպես էլ իրավաբանական անձանց շրջաններում` (գրասենյակներ, հիվանդանոցներ, գործարաններ համայնքապատկան ենթակառուցվածքներ և ցանկացած հիմնարկություն, որտեղ անհրաժեշտ է ազատվել վնասատու միջատներից և անցանկալի հյուրերից՝ կրծողներից): Բայց շատ կարևոր է ծանոթանալ այն մեթոդոլիագերին, որին շատ արհեստավարժ տիրապետում են այն բոլոր նրբություններին…
Կարդալ ավելինԵղանակը` Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում սպասվում է անձրեւ
Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+6, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8, Սևանա լճի ավազանում` գիշերը՝…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 404.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.97 դրամ (աճել է 2.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.65 դրամ (աճել է 2.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով,…
Կարդալ ավելինՊարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ
Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան ապրանքների դեֆիցիտի հարց է, որքան հասանելիության, տրանսպորտի, պահելու, լոգիստիկայի, որակի եւ այլընտրանքի խնդիր։ «Օրինակ, կան երկրներ, որտեղ նկատվում է ցորենի պրոֆիցիտ, բայց որտեղից մենք այն բերել չենք կարող։ Այս բոլոր խնդիրները ինքնահոսի մատնված չեն, դրանք կառավարվում են»,- հավաստիացրել է նա։…
Կարդալ ավելինՆոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի…
Կարդալ ավելին








