Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։
Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։
Ինչպես փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8,
Սևանա լճի ավազանում` գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+4,
Լոռիում` գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7,
Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,
Արարատում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+13,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5: