Վաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

Վաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – Փուլ 3» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի հերթական հեռավար հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի KfW բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, BMZ Տնտեսական…

Կարդալ ավելին

Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել: Նա հայտնեց,…

Կարդալ ավելին

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի…

Կարդալ ավելին

Բրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին

Բրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին

Բլոգեր Օլիվիա Ջիլի դուստրը վտանգի առաջ է կանգնել Crocs ապրանքանիշի կոշիկներով հանրությանը ներկայանալուց հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Օլիվիա Ջիլն անձնական բլոգում պատմել է, որ դստեր հետ քայլել է առեւտրի կենտրոնով: Դուրս գալու համար դուստրն ընտրել է վարդագույն Crocs-ներ։ Նրա խոսքով, երբ շարժասանդուղքով հասել են ճանապարհի կեսին, կոշիկներից մեկը խրվել է առկա անցքի մեջ։ «Բարեբախտաբար, ես անմիջապես դուրս քաշեցի նրա ոտքը: Սարսափելի էր։ Ես ուզում եմ զգուշացնել մյուսներին, որ իրենց երեխաներին հեռու պահեն շարժասանդուղքի եզրերից»,…

Կարդալ ավելին

Ոսկու գինը կայուն է

Ոսկու գինը կայուն է

Ոսկու գինը կայուն է։ Շուկաները սպասում են ԱՄՆ-ում գործազրկության վիճակագրության եւ աշխատատեղերի թվի հրապարակմանը, վկայում են սակարկությունների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը խորհրդանշական կերպով աճում է ՝ 0,6 դոլարով կամ 0,03 տոկոսով ՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 966,45 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 0,07 տոկոսով ՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,49 դոլարի:        

Կարդալ ավելին

ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ , ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ , ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ  ԽԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ը՝ «Զրույց » թերթի հետ համատեղ շարունակում են հանդիպումները հայրենական արտադողներին, ծանոթանալով նրանց ձեռքբերումներին և բացթողումներին:Արարատի մարզում  ինչպես գիտենք գյուղացիները խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերման խնդիրներ ունեն , որի հետ կապված կառավարությունը մի շարք առաջարկություններ և միջոցառումներ է իրականացրել մինչև անգամ սուբսիդավորել է  գործարաններին խաղողի  մթերման նպատակով, սակայն նախորդ տարիների հետագիծը ցույց տվեց , որ գյուղացիները դժգոհել և  բողոքել են որոշ գործարանների տնօրինություններից, ովեքեր ոչ պատշաճ կերպով են իրականացրել, գումարներ են շորթել և տարբեր…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 385.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.37 դրամ (աճել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.81 դրամ (աճել է 2.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-383 դրամով, վաճառվում է 387.50-388.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-416 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 1 մլն մարդով

Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 1 մլն մարդով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայաններում (Զվարթնոց եւ Շիրակ) ուղեւորահոսքը 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2 մլն 401 հազար 780 մարդ: Զվարթնոց օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 2 361 985 մարդ, իսկ Շիրակ  օդանավակայանում՝ 39 795 մարդ: Նշենք, որ ՀՀ երկու օդանավակայաններում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1 մլն 356 հազար 368 մարդ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 771 992 մարդ:        

Կարդալ ավելին

Երևանում բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով. ՀԲ

Երևանում բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով. ՀԲ

Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով։ Նման տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկը  պարբերաբար թողարկվող  տնտեսական զարգացման ամփոփագրում։ Ըստ աղբյուրի, անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին: Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով: Հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս, ինչի պատճառով հուլիսին միջին…

Կարդալ ավելին

Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից…

Կարդալ ավելին
1 118 119 120 121 122 159