ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 403.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.70 դրամ (նվազել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.96 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 405-408 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 425-432 դրամով, վաճառվում է 437-443 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.34 դրամով, վաճառվում է 4.40-4.56 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:
Եվրոն գնվում է 432-434 դրամով, վաճառվում է 438-440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20-4.30 դրամով, վաճառվում է 4.38-4.39 դրամով