Դեկտեմբերի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը միչնեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+11,
Լոռիում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8,
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,
Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10։