ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար: Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի…
Կարդալ ավելինՏնտեսություն
Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան
Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային: Նշենք, որ նախօրեին էլ նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում…
Կարդալ ավելինՇիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։Տեղեկանում ենք, որ Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի նաև…
Կարդալ ավելինTAP գազատարով Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ
TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։ Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»: Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես…
Կարդալ ավելինՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԳՐԱՆՑԵԼՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի…
Կարդալ ավելինԱրագածի լանջին կկառուցվի նոր էկո-գյուղ՝ 300 տներով, ջրամբար, հյուրանոցներ, լեռնադահուկային համալիր, ճոպանուղիներ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և այդ ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն տվեց հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից …
Կարդալ ավելինՄետրոյի նոր կայարանը կկառուցվի 4 տարում, Թումոյի մայթին. Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում 1,1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը, որի նպատակն է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխտանքների ձեռքբերման եւ ֆինանսավորման համար գումար տրամադրելը «Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր…
Կարդալ ավելին«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի…
Կարդալ ավելինԱռաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության ներկայացրած մեծամասշտաբ բարեփոխումը քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում
Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրել է խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթը՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս հարցում հաշվի է առել նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացնելու հանգամանքը: Նա կարեւորել է առաջիկայում բոլոր շահագիգիռ…
Կարդալ ավելին







