ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններն այսուհետ կարող են կցել իրենց քարտերը Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածներում և կատարել անհպում վճարումներ հեռախոսների, ժամացույցների և Apple ապրանքանիշի այլ սարքերի միջոցով: Միաժամանակ Բանկի VISA և Mastercard քարտապանների համար անցկացվում է ակցիա, որի ընթացքում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, Apple Pay-ով առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ կատարած 3 քարտապաններ կստանան արժեքավոր նվերներ՝ 1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս 2-րդ տեղ՝ iPad Pro 12.9 պլանշետ 3-րդ տեղ՝…
Կարդալ ավելինՏնտեսություն
«ՍԱՏՄ»-ն տնտեսվարողների հետ կապված խնդիրներին լուծում չի տալիս. մանրամասները տեսանյութում և հոդվածում
Օրերս ՍԱՏՄ շեքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել մի խուրբ տնտեսվարողներ: Ակցիան նախաձեռնող մասնակիցները պահանջում էին կառույցի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ հանդիպում , որպեսզի կարողանան իրենց խնդիրը ներակայացնել համապատասխան մարմնին: Հանրությանը հայտնի պայքար կրծողների դեմ «ԵրՄիք» կազմակերպության հիմնադիր-ղեկավար՝ ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նույնպես մասնակցում էր ակցիային և վերջինիս խոսքերով՝ ՍԱՏՄ-ն իր գործառույթները լավ չի իրականացնում , Հայրապետյանը պետք է հասկանա խնդիրը և լուծում տա այն հարցին , որի հետևանքով վեց ամիս է , ներկրված ապրանքները թույլ…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս. Վահան Քերոբյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը: 2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են 17,7 տոկոսով, շինարարության ոլորտն աճել է 18,8 տոկոսով, արդյունաբերությունն աճել է 6,4 տոկոսով, արտահանումն աճել է 54,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝…
Կարդալ ավելինՃանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը. ՆԳ նախարար
2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը: Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության եւ ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը: Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման…
Կարդալ ավելին2022 թ. դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,1 տոկոսով. Ֆինանսների նախարար
2022 թվականին գրանցված տնտեսական աճը եւ զարգացումները հնարավորություն են տվել բարելավելու պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը: Կառավարության ծրագրով նպատակադրված էր 2026 թվականին այն իջեցնել 60 տոկոսից ցածր, սակայն 2022 թվականի արդյունքներով արձանագրվել է էական բարելավում. պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը տարեվերջի դրությամբ նվազեցվել է 46,7 տոկոսի: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում: Քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Վերոնշյալ ցուցանիշի վրա…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա. օրենսդրական փաթեթը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այդ կարգի հաստատումից եւ օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իրավապահ համակարգերի կողմից անշարժ գույքի վրա կիրառվող որոշ սահմանափակումներ համապատասխան էլեկտրոնային հարթակով եւ պահանջներին համապատասխան պետք է ուղարկվեն Կադաստրի կոմիտե: Էլեկտրոնային համակարգը տվյալների բազայում ավտոմատ եղանակով կգտնի այն սուբյեկտը կամ օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գույքի…
Կարդալ ավելինՀասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առանցքային նպատակներից է թվային ծառայությունների և հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում Բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար: Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի…
Կարդալ ավելինՈչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան
Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային: Նշենք, որ նախօրեին էլ նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում…
Կարդալ ավելինՇիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։Տեղեկանում ենք, որ Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի նաև…
Կարդալ ավելին






