ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններն այսուհետ կարող են կցել իրենց քարտերը Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածներում և կատարել անհպում վճարումներ հեռախոսների, ժամացույցների և Apple ապրանքանիշի այլ սարքերի միջոցով:

Միաժամանակ Բանկի VISA և Mastercard քարտապանների համար անցկացվում է ակցիա, որի ընթացքում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, Apple Pay-ով առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ կատարած 3 քարտապաններ կստանան արժեքավոր նվերներ՝

1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս

2-րդ տեղ՝ iPad Pro 12.9 պլանշետ

3-րդ տեղ՝ Apple Watch Ultra ժամացույց։

Ակցիան գործում է ս.թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը:

 

+374 10 59 20 20

www.armbusinessbank.am

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Spread the love