ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 377.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.15 դրամ (նվազել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-376 դրամով, վաճառվում է 379-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-432 դրամով, վաճառվում է 437–442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.77 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՏնտեսություն
Եվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով
2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճ է գրանցել։ Փետրվարի վերջի համեմատ աճը կազմել է 115%՝ հաշվի առնելով երկուշաբթի օրվա մինչև 68,8 եվրո/ՄՎտժ (գրեթե 835 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար) աճը։ Եվրոպան Կատարից, որը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, այդքան էլ շատ գազ չի ներմուծում, այնուամենայնիվ, կրճատված ռեսուրսների պատճառով Եվրոպան ստիպված կլինի մրցակցել այլ գնորդների հետ։ Ներկայիս ճգնաժամն իր մասշտաբներով առայժմ մնում է անհամեմատ ավելի փոքր, քան 2022…
Կարդալ ավելինԹվային հարթակ՝ սպառողների բողոքների համար
Ունե՞ք սպառողների իրավունքներին առնչվող խնդիրներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրված «Սպառողի օգնական» թվային հարթակի միջոցով Ձեր բողոքին լուծում կտրվի։ Պաշտպանե՛ք Ձեր իրավունքները։ Դիմե՛ք «Սպառողի օգնականին»՝ ԱՐԱԳ, ՊԱՐԶ և ՀԱՍԱՆԵԼԻ։ Մանրամասները հոլովակում՝ https://www.youtube.com/watch?v=-SsHTR2ubO0 ։ https://mail.google.com/mail/u/0/#inbox/FMfcgzQfCMpSdtwQNXKtSBDtjDWZLlSH?projector=1
Կարդալ ավելինԱմիօ բանկն արդեն Էջմիածնում է
Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։ Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։ Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ…
Կարդալ ավելինԱդրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք և ռուսական պարարտանյութեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Բալաջարի կայարանից ուղարկվել է բեռնատար շարժակազմ, որը ներառում է 31 վագոն՝ 1 984 տոննա դիզելային վառելիքով, ինչպես նաև երկու վագոն՝ բեռնված 135 տոննա պարարտանյութով։ Բեռը Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։ Հստակեցվում է, որ ռուսական պարարտանյութերը Հայաստան են ուղարկվում Ադրբեջանի միջով իրականացվող տարանցիկ փոխադրումների շրջանակներում։
Կարդալ ավելինԱմիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար
Ամիօ բանկը առաջարկում է ցածր տոկոսադրույքով և ճկուն պայմաններով հիփոթեքային վարկ և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից: Վարկի պայմանները Տոկոսադրույք՝ հաստատուն/ճշգրտվող Հնարավոր է վարկավորում առանց եկամուտների վերլուծության Բարձր սահմանաչափ՝ մինչև 150 մլն դրամ մեկ վարկառուի համար Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.5%-14.5% անվանական տոկոսադրույք (14.21%-23.6% փաստացի տոկոսադրույք) Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.4%-14.5% անվանական տոկոսադրույք (14.09%-20.8% փաստացի տոկոսադրույք) Վարկի ժամկետ՝ 12-360 ամիս Հիփոթեքային վարկի մասին բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելինGuardian. Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից
Ագրեսիան սնում է այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է համաշխարհային նորմերից դուրս, և նպաստում է արժութային ավելի բարդ պատկերի ձևավորմանը, գրում է Guardian-ը: Դոնալդ Թրամփի հարձակումը Իրանի վրա, որը ստացել է «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գունեղ անվանումը, հաստատակամ վարչակազմի կողմից իրականացված բռնության հերթական ցուցադրական գործողությունն է: Բացի Մերձավոր Արևելքում նոր անկայունություն ստեղծելուց, հարվածներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է առանց միջազգային իրավունքի և համաշխարհային նորմերի հետ առանձնապես հաշվի նստելու՝ ճիշտ այնպես, ինչպես…
Կարդալ ավելինԿաթնամթերքի համաշխարհային գների անկում են կանխատեսվում
Կաթի համաշխարհային մատակարարման ավելցուկը 2026 թվականին կհանգեցնի կաթնամթերքի գների նվազմանը և միաժամանակ սպառման աճին, հայտնել է դանիական Arla Foods ընկերությունը: Նշվում է, որ կաթի բերքատվությունը զգալիորեն աճել է 2025 թվականին՝ բարենպաստ եղանակային պայմանների և կերային մշակաբույսերի բարձր բերքատվության շնորհիվ, հաղորդում է Reuters-ը: «Չորրորդ եռամսյակում տեղի ունեցած մատակարարման զգալի աճը, ըստ կանխատեսումների, կշարունակի ազդել շուկայի վրա 2026 թվականի սկզբին և ճնշում կգործադրի կաթնամթերքի համաշխարհային գների վրա»,- ասված է Arla Foods-ի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ընկերությունը տարեվերջին շուկայական պայմանների…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 377.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.91 դրամ (աճել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 446.5–453 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.88 դրամով, վաճառվում է 4.93–5.10…
Կարդալ ավելին







