Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են, շուկաները շարունակում են սպասել ՕՊԵԿ+-ի արդյունահանման մասին որոշմանը՝ գնահատելով նաեւ ԱՄՆ-ում մեկ շաբաթում նավթի պաշարների անկման մասին տվյալները, վկայում են աճուրդների տվյալները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն ավելացել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելը 101,78 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,43 տոկոսով՝ 95,3 դոլար։ Նավթի գները շարունակում են բարձրանալ ՕՊԵԿ+-ի արդյունահանման հնարավոր կրճատման մասին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի խոսքերից հետո։ Արդյունքում՝ Brent նավթի արժեքը կայունացել է մեկ բարելը 100 դոլարից…

Կարդալ ավելին

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները կտրուկ նվազել են․ AP

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները կտրուկ նվազել են․ AP

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները, որոնք կազմում են աշխարհի պարենային մատակարարումների մեծ մասի հիմքը, կտրուկ նվազել են, հաղորդում է AP-ն: Սա երկար սպասված ազդանշան է սպառողների համար, որոնք բախվում են պարենային ապրանքների բարձր վճարների եւ ներդրողների հետ, որոնք հուսով են, որ գնաճը կթուլացնի իր ազդեցությունն ընդհանուր առմամբ տնտեսության վրա: Գարնանից ցորենի գները նվազել են մոտ 40 տոկոսով, իսկ եգիպտացորենինը՝ մոտ 25 տոկոսով: «Դա պետք է օգնի, հարցը միայն այն է, թե որքան…

Կարդալ ավելին

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։  Այս մասին հայտնում են Տեսչությունից: ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշենք, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում շարունակվում են քննարկումները կապված տրանսպրտի խնդիրների հետ

Կոտայքի մարզում շարունակվում են  քննարկումները  կապված  տրանսպրտի խնդիրների հետ

Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…

Կարդալ ավելին

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը: Այսօր արդեն Մարիոթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները: Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների և կազմակերպությունների շարքում «Արևագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ: Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից և արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են…

Կարդալ ավելին

Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով

Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով՝ հունիսյան գագաթնակետից ի վեր մտավախությունների ֆոնին, գրում է  Bloomberg-ը։ Commodity Spot ապրանքային գների ինդեքսն արդեն իջել է 20 տոկոսով՝ մեկ ամիս առաջ հասնելով պատմական առավելագույնին: Ցուցանիշի հաշվարկը ներառում է էներգակիրների, մետաղների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի 23 ֆյուչերսներ։ Չնայած մատակարարման շարունակական խափանումներին՝ ամեն ինչի գները՝ բենզինից մինչեւ ցորեն, նվազում են այն մտավախությունների պատճառով, որ լճացող համաշխարհային տնտեսությունը կազդի պահանջարկի վրա: Սա կարող է որոշակի օգնություն լինել շատ երկրներում բարձր ինֆլյացիայի…

Կարդալ ավելին

Ակցիա հատուկ երեխաների և երիտասարդների համար. Գնի՛ր քո քարտով մեկ տոմս Կինոպարկից, ստացի՛ր երկրորդը անվճար

Ակցիա հատուկ երեխաների և երիտասարդների համար.   Գնի՛ր քո քարտով մեկ տոմս Կինոպարկից, ստացի՛ր երկրորդը անվճար

Անվճար քարտ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ և անվճար տոմս Կինոպարկից. մասնակցի՛ր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Mastercard  ընկերության հետ համատեղ իրականացվող «1+1»  ակցիային: Գնի՛ր մեկ տոմս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard KIDS կամ  STUDENT քարտերով  Երևան Մոլի Կինոպարկ կինոթատրոնից և ստացի՛ր  2-րդ տոմսը անվճար: Ակցիան գործում է հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը, այն չի տարածվում Պրեմիում սրահների վրա: Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ KIDS և STUDENT քարտերը  կարող եք ձեռք բերել առանց տարեկան սպասարկման վճարի: Հիշեցնենք, որ STUDENT քարտի միջոցով երիտասարդները կունենան վարկային գիծ ստանալու, անկանխիկ գնումների…

Կարդալ ավելին

Ոսկու արժեքը բարձրացել է

Ոսկու արժեքը բարձրացել է

Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից մի փոքր ավելի, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,4 դոլարով կամ 0,69 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 813,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 1 981 դոլար։        

Կարդալ ավելին

Այսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Այսօրվանից ուժի մեջ է մտավ  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու…

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:        

Կարդալ ավելին
1 149 150 151 152 153 163