2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հաշվետու տարում կազմել է 933 մլրդ դրամ: Գյուղատնտեսական ՀՆԱ-ն նվազել է 1,1 տոկոսով: Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` այս ցուցանիշի համար նպաստող…
Կարդալ ավելինՏնտեսություն
Ներկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավարման, բնապահպանության, շրջական միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու իրականացրած միջոցառումները: Այսպիսով, 2021 թ. Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր` 31 միջոցառմամբ: Փաստացի տրամադրվել է 7 մլրդ 213…
Կարդալ ավելինԿանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին գումարված նիստում որոշել է` հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով:Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ` Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել հինգ միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում:
Կարդալ ավելինՀանդիպում քննարկում տրանսպորտի սակագնի թանկացման թեմայով՝ նախաձեռնությունը Կոտայքի մարզպետինն է
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…
Կարդալ ավելինԵթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան
Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը…
Կարդալ ավելինՀՀ պետական պարտքը 2021-ի վերջին կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ. այն աճել է 6.4 տոկոսով. ֆիննախ
Հայաստանում հարկային եկամուտները 1 տրլն. 690 մլրդ դրամ է կազմել, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում մայիսի 31-ին 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այսպիսով, նախարարի խոսքով, 359.1 մլրդ դրամի դեֆիցիտ է գրանցվել: «Ծախսերի կատարումը 97.8 տոկոս է կազմել։ Ճշգրտված պլանի համաձայն՝ կառավարությունը 359 մլրդ դրամի չափով դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր է մշակել։ Իսկ իրականում ներգրավված միջոցներից ֆինանսավորվել է միայն 320 մլրդ դրամը»,- ասաց…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 447.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 478.90 դրամ (նվազել է 5.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 564.11 դրամ (նվազել է 4.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Կարդալ ավելին«Ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, ուղեվարձ են բարձրացնում». բնակիչները դժգոհ են Ծառուկյանի որդու ընկերությունից
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի գինը։ Այս մասին NEWS.am-ին են հայտնում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչները։ Բնակիչներից Մարտին Գեւորգյանի խոսքով ՝ ուղեվարձի գինը բարձրացվել է ամենաքիչը 100 դրամով. «Սկզբում բնակչությունը ընդվզեց եւ ուղեւորավարձը մի փոքր իջեցրին։ Հիմա կրկին բարձրացել է, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք շուրջ 100 տոկոսով է բարձրացել։ Սպասարկումը նույնպես շատ վատն է, վարորդներ կան, որոնք իսկական չոբաններ են, աթոռներ են դնում մեջտեղերը, բնակիչներին խցկած տանում։ Այդ բոլորը ապացույցներով…
Կարդալ ավելինՔննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական: Ոստիկանության կողմից 2021 թ. ընթացքում իրականացվել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առաջարկվում է լիազորել Կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը: Փոփոխություններով կկարգավորվի երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը: Կհստակեցվեն ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու…
Կարդալ ավելին







