2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան

2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան

2021 թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ: «Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերության եւ շինարարության տեմպերը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական…

Կարդալ ավելին

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե: «Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել…

Կարդալ ավելին

Հայաստանը գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել

Հայաստանը գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել

Հայաստանը ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի եւ հնդկաձավարի արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 26-ի նիստում։ Նշվում է, որ տեղական արտադրության հաշվին Հայաստանը չի ապահովում այդ ապրանքների ներքին կարիքները, դա հիմնականում կատարվում է ներմուծման հաշվին։ Արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա:        

Կարդալ ավելին

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել

Չորեքշաբթի օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ իջել է գրեթե մինչեւ 16,2` հասնելով դեկտեմբերից ամենաթույլ մակարդակին, քանի որ բանկիրները կասկածի տակ են դնում առանց արտարժույթի նոր աղբյուրների արժույթը կայունացնելու իշխանությունների կարողությունը, հաղորդում է Reuters-ը: Այս ամիս լիրան թուլացել է 8 տոկոսով, իսկ այս տարի՝ գրեթե 19 տոկոսով, չնայած թանկարժեք միջամտություններին, որոնց ընթացքում կենտրոնական բանկը դոլար է վաճառել՝ հարվածը մեղմելու համար: Արտարժույթը իջել է մինչեւ 16.1990 եւ ըստ Գրինվիչի ժամը 06:54-ին հաստատվել է 16.185-ի մակարդակում։ Տարեսկզբին լիրայի…

Կարդալ ավելին

Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում

Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում

Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դա լրջորեն կսրի իրավիճակը սեւծովյան տարածաշրջանում»,- ասել է փոխնախարարը՝ մեկնաբանելով համապատասխան հարցը։ Այս կապակցությամբ Ռուդենկոն ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, այն փաստի վրա, որ պաշտոնական Լոնդոնը կառավարության մակարդակով նշել է, թե մտադիր չէ Սեւ ծով ռազմանավեր ուղարկել՝ Ուկրաինայից հացահատիկ տանելու համար։ Համապատասխան ծրագրերի մասին գրել է The…

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։        

Կարդալ ավելին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

2022 թվականի սկզբին ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ տնտեսական ակտիվության ուժեղ վերականգնում է դիտարկվում։ Հայաստանում 12-ամսյա գնաճը ավելի արագ է նվազել, քան սպասվում էր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Սակայն, ըստ նրա, փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը եւ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսական գործընթացների առումով։ «Բավականին բարձր անորոշությունների եւ բազմակողմ ռիսկերի…

Կարդալ ավելին

Երեւանի քաղաքապետը վստահեցնում է՝ բազմաբնակարան շենքերի սպասարկման համար ծախսվում է ավելի քան 14,5 միլիոն դոլար

Երեւանի քաղաքապետը վստահեցնում է՝ բազմաբնակարան շենքերի սպասարկման համար ծախսվում է ավելի քան 14,5 միլիոն դոլար

Երեւանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի սպասարկման վրա տարեկան ծախսում է 7 միլիարդ դրամ (ավելի քան 14,5 միլիոն դոլար-խմբ.)։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա բացատրեց, որ այս գումարը ծախսվում է վերելակների համար։ «Գումարներ են ծախսվում նաեւ այլ ուղղություններով»,-ասաց նա։        

Կարդալ ավելին

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ՍԱԿԱԳՆԵՐԻ  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ՍԱԿԱԳՆԵՐԻ  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Օրերս կառավարությունը  հայտարարեց  Հայաստանի սպառողական շուկայում 2022 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, 7.4% գնաճ է գրանցվել, վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։    Ինչպես սպասվում էր, գնաճի տեմպը արագացել է։Եթե նախորդ տարվա նոյեմբերից որոշակի դանդաղում էր նկատվում և հույս կար, որ մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը գնաճը կհասնի 4%-ի մակարդակին, ապա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խուճապն ու պարենային անվտանգության մասին մտահոգությունները հանգեցրին գնաճի տեմպի արագացմանը։Համեմատության համար՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն…

Կարդալ ավելին

«Տիտան» խանութների մսեղենի իրացումը կասեցվել է եւ ոչնչացվել

«Տիտան» խանութների մսեղենի իրացումը կասեցվել է եւ ոչնչացվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում: ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի փոխանցմամբ, ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց կնիքի առկայության, ինչի պատճառով հնարավոր չի եղել…

Կարդալ ավելին
1 … 161 162 163 164 165 … 172