ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ՍԱԿԱԳՆԵՐԻ  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Օրերս կառավարությունը  հայտարարեց  Հայաստանի սպառողական շուկայում 2022 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, 7.4% գնաճ է գրանցվել, վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։    Ինչպես սպասվում էր, գնաճի տեմպը արագացել է։Եթե նախորդ տարվա նոյեմբերից որոշակի դանդաղում էր նկատվում և հույս կար, որ մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը գնաճը կհասնի 4%-ի մակարդակին, ապա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խուճապն ու պարենային անվտանգության մասին մտահոգությունները հանգեցրին գնաճի տեմպի արագացմանը։Համեմատության համար՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%:Բանջարեղեն, ձուկ, հացաբուլկեղեն, ձավարեղեն. ամենաշատթանկացածպարենայինապրանքները:Մասնավորապես հացի գները բարձրացել են 12.3%-ով, ալյուրինը՝ 10.8% և մակարոնեղենինը՝ 18.2%-ով։Նախորդ ամսվա՝ 2022 թվականի փետրվարի համեմատ պարենային ապրանքները թանկացել են 1%-ով, ծառայությունները՝ 1.7%-ով։Գնաճի տեմպը Հայաստանում սկսեց արագանալ 2020 թվականի վերջից։ 2021 թվականի ընթացքում՝ մինչև նոյեմբեր, այն շարունակեց բարձրանալ։Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ)՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով այս տարի սպասվում է համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում:«Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները»,- նշված է Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն» տեղեկագրում:Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է սահմանափակել հացահատիկի արտահանումը, այդ թվում ՝ դեպի Հայաստան, պարենային անվտանգության մասին մտահոգությունները ստիպեցին քաղաքացիներին մեծ քանակով ալյուր, ձեթ, շաքարավազ ու այլ պարենային ապրանքներ գնել։ Արդյունքում առաջացավ ժամանակավոր դեֆիցիտ այդ ապրանքների նկատմամբ, գներ էլ բարձրացան։Քաղաքացիների այս վարքագիծը միանգամայն բնական էր, քանի որ այդ ընթացքում կառավարությունը այդպես էլ չշտապեց հստակ տեղեկություններ տալ այն մասին, թե որքանով է Հայաստանը ինքնաբավ կամ այս պահին ապահով պարենային (ալյուր, հացահատիկ) ապրանքներով:Մենք փորձեցինք  գնաճի  և նրա հետ կապված  զարգացումների թեման պարզել  ալրային և շաքարային հրուշակեղեն արտադրող  հայտնի «ԴԱՐՈՅՆՔ»  ընկերություն նախագահ ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻՑ:

-Պարոն Աֆրիկյան  ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարությունը 2022 թվականին կանխատեսվում է  պարենային մթերքների սակագների բարձրացում միջինը  7-8 % : Սակայն Դուք որպես արտադրող ի՞նչ կանխատեսումներ ունեք :

-Պարոն Աֆրիկյան  ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարությունը 2022 թվականին կանխատեսվում է  պարենային մթերքների սակագների բարձրացում միջինը  7-8 % : Սակայն Դուք որպես արտադրող ի՞նչ կանխատեսումներ ունեք :

-Ո՞րտեղից եք պատրաստվում ներկրել հումքը,  որպես այլընտրանքային երկիր:

-Բոլորս  գիտենք , որ ՀՀ  հացահատիկ ներկրվում էր ՌԴ մարզերից, սակայն այսօր  յուրաքանչյուր երկիր փորձում է ապահովվել իր երկրի  պարենային (հացահատիկի) պահանջմունքները դրանց համար տնտեսական և այլ համապատասխան հաշվարկներ է  իրականացվում,  որի արդյունքում  պարզ է դառնում, իրենց երկրի համար  բավարարման չափը՝ իսկ լրացուցիչ  ավելցուկի դեպքում  մատակարարել այլ երկրներին:Սակայն  ալյուրի վրա սահմանափակումներ դեռ չկան , սակայն չենք կարող կանխորոշել թե բերքահավաքից հետո, որքան պատրաստ կլինեն մատակակակրել այլ երկրներ, թեև  ասում են որ սպասվում է  հացահատիկի  մեծ բերք:

-Պարոն Աֆրիկյան , տարվա կեսին  պարենային մթերքի ներկրման գների տատանումը ի՞նչպես եք  պատկերացնում:

-Ես բավական մեծ պրոբլեմ եմ տեսնում դա ընդհանրապես պարենային մթերքի գների սպասվող թանկացումն է, որը պայամանաորված է մի շարք երկրների տնտեսական կապերի փոփոխմաբ, տրանսպորտային և էներգակիրների  սակագների բարձրացմամբ:Վերջը չի երևում, որը  անկանխատեսելի է մեզ համար:

-Մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցուցուն կարող է ունենալ հատկապես փոքր  ձեռնարկությունների  մրցակցության ամար:

-Կանխորոշումը դժվար է : Սակայն կարծում եմ , որ  ընկերությունները կարող են է դիմակայեն այդ թվում և   (խոշորները) թեկուզ փոքր շահույթ հետապնդելով կարող են պահպանել  իրենց հնարավորությունները:Բայց սպառողի վրա է ծանրանալու այս գնաճի հետևանքները քանզի ես կարծում եմ բոլորս էլ պետք է հասկանանք և  զսպենք մեր սպառողական բյուջեն այս վիճակը հաղթահարելու համար:

-Ուկրանիայնի պատերազմը  արդյո՞ք  ազդել է  տեղական հրուշակեղենի  արտադրանքի խթանման և սպառման ծավալների վրա:

-Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին միանշանակ:Սակայն  Ուկրաինայից  ներկրվող  հրուշակեղենի   բացը, թե այսօր որ երկրներն են լրացնում  մեր շուկայում դժվար է ասել, սակայն   մեր ներքին արտադրողներիս համար  գնաճն անկանխատեսելի  շատ արագ է լինում , ամեն օր թանկանում է ալյուր,  մարգարինի, ձեթի և այլ հումքի գները:

-Պարոն Աֆրիկյան վերջում կուզենայի լավատեսական մի նոտայով եզրափակել հարցազրույցը:Արդյո՞ք  ներդրումներ  կարելի է անել  ընթացիկ տարում  կազմակերպության  ընդլայնման համար:

-Ա՛յո ես կարծում եմ   ցանկացած դեպքում  արտադրության զարգացումը անհրաժեշտ է , սխալ կլինի չխթանել  կազմակերպությունը քանի-որ չնայած այս ամենին ակնկալիքներն ու սպասելիքներր շատ են , սական այս պահն  եղածն էլ պահպանելը կարծում եմ  առաջնային նպատակ է:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

 

 

 

 

Spread the love