Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է «շոշափելի առաջընթացի» մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է «շոշափելի առաջընթացի մասին»։

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական ​​սահմանի սահմանազատման եւ կայուն իրավիճակ ապահովելու ուղիների քննարկումն առաջ մղելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանների սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի շուրջ։

Կողմերը քննարկել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, իսկ երրորդը՝ Բրյուսելում։

Spread the love