Արարատի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ դպրոցականների ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին և պարգևատրել նրանց։
ՀՀ դպրոցականների շախմատի 16–րդ օլիմպիադայի համայնքային փուլում անհատական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մարզպետի կողմից պատվոգրի է արժանացել նաև Դաշտաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Ղազարյանը։Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ցուցաբերած հաջողությունների համար և մաղթել նորանոր հաղթանակներ։«Սա չպետք է համարենք մեզ համար բացարձակ հաղթանակ և սահմանափավենք ունեցած ձեռքբերումներով, պետք է ամեն օր աշխատել, և եթե կան խնդիրներ, միասին հաղթահարենք ու շարժվենք առաջ։ Շնորհակալություն նաև ուսուցիչներին, տնօրեններին, քանի որ աշակերտների հաղթանակը նաև ձերն է։ Պետք է մի բան գիտակցել՝ կրթվելով կարող ենք կառուցել մեր երազած հայրենիքը», – իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։Ուսուցիչներն ու աշակերտներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին և մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցներին ամենօրյա աջակցության համար։Վերջիններս մարզպետին նաև գրքեր են նվիրել։
Սեդրակ Թևոնյանն ու մանկավարժները քննարկել են նաև ուսումնական հաստատություններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Կարինե Սարգսյան