Ավելի քան 4,1 հազար բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնը։ Այս պահին ծանր բեռնատարների տեղաշարժը դեպի վրաց-ռուսական սահման ճանապարհին ազատ է, հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստան մուտք գործելուն ռուսական կողմից սպասում է ընդհանուր առմամբ 4132 տրեյլեր։
Կարդալ ավելինՏնտեսություն
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրել: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Վեոլիա ջրին» տրված լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ,սակագների վերանայում: 2024-ի սակագների համաձայն սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ…
Կարդալ ավելինԻ՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» եւ «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը: Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է. «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան»…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 394.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.97 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.55 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.56 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 397-398.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-423 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱյս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նիստում ասել է, որ Կառավարությունը 495 միլիոն դրամ է տրամադրել Սևանի իշխանի վերականգնման գործընթացը իրականացնելու համար: 2024-ին 300 հազար իշխան ձուկ են նախատեսում բաց թողնել Սևանա լիճ, որից 80 հազարը՝ ամառային տեսակի: «2023 թվականին սիգ արդյունագործական որսի 600 տոննա քվոտա է սահմանվել, հայտերը 390 տոննայի են եղել, փաստացի որսացվել է 366 տոննա, որի արդյունքում 29,4 միլիոն դրամ բնօգտագործման վճար է վճարվել: Էս տարի՝ 2024 թվականին, 257 տոննա…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 395.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.51 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.77 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393.50 դրամով, վաճառվում է 397.50-399 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-424 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է. Պապոյան
Հայաստանում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։ «2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ…
Կարդալ ավելինՀայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին
2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Այս մասին գրում է «Հետքը»: Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 396.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.93 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-394 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-426 դրամով,…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես…
Կարդալ ավելին