Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 398.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.8 դրամ (աճել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  488.34 դրամ (աճել է 2.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-395 դրամով, վաճառվում է 400-401 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-412.5 դրամով, վաճառվում է 415-422 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.69-3.93 դրամով, վաճառվում է 4.06-4.25 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 396 դրամով, վաճառվում՝ 400 դրամով:

Եվրոն գնվում է 412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով:

Ռուբլին գնվում է 3.87 դրամով, վաճառվում է 3.97-3.98 դրամով:

 

Spread the love