Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․ Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ (կոնտակտային անձ՝ Կոբա Գելաձե, 599 68 22 22): Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՏնտեսություն
«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։ Մասնավորապես՝ ․ արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից, ․ չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները, ․ առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, ․ արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդալ ավելին2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգը սպառվեց
Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի…
Կարդալ ավելինՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացմանը։ Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Լուսինե Գուլաբյան ԱՁ-ին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Սունկ մարինացված», «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ): Մարինացված պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԴոլարի վերելքը կանգ չի առնում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կազմել է 399.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.17 դրամ (աճել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.00 դրամ (աճել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.75 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-398 դրամով, վաճառվում է 405-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին«Շահագործում են աշխատանքային 8 ժամից շատ, բայց աշխատավարձերը չեն բարձրացնում».գործադուլ հայտարարած վարորդների պահանջը. կամ խնդիրը դիտարկել համակողմանի.Արկադի Ալեքյան
Ինչպես այսօր հերթական գործադուլի կամ ընդվազման փորձերն արեցին մայրաքաղաքի ավտոբուսի վարորդները՝ չգոհացրեց խնդրի կարգավորմանը: Այս մասին հնչեցին իրարամերժ տեսակետներ՝ լսենք դրանցից մի քանիսը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։ «Խոստացել են, որ աշխատավարձը կբարձրացնեն, դա էլ չեն կատարել։ Արտաժամյան վճարում են ժամը 10։00-ից հետո, իսկ, ըստ պայմանագրի, ես աշխատելու եմ 12 ժամ, 2 ժամ հանգիստ։ Հիմա ամիսներով նստում են տանը, ավտոբուսները չեն աշխատում, ու…
Կարդալ ավելին74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված…
Կարդալ ավելինAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի
AMIO Mobile-ը ճանաչվել է Armenian Digital Awards 2024 մրցանակաբաշխության «Տարվա հավելված» անվանակարգի հաղթող։ Ամիօ բանկը կարևորում է իր հաճախորդների համար բանկային գործարքների հեշտ և արագ հասանելիությունը, այդ պատճառով շարունակաբար զարգացնում և կատարելագործում է AMIO Mobile հավելվածը: Մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողների ընտրությունը տեղի է ունեցել Armenian Digital Awards-ի պաշտոնական կայքում` բոլորին հասանելի, բաց քվեարկության և փորձառու ժյուրիի միջոցով։ Հիշեցնենք AMIO Mobile-ի բազմաթիվ հնարավորություններից մի քանիսի մասին. ՀՀ դրամով անվճար թվային քարտ, որը կարող եք…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին
Կքննարկվի Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին միանալու հանձնաժողովի հայտը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի շուրջ: Քննարկվելու է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ: Համաժողովն ամեն տարի…
Կարդալ ավելին








