Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում…
Կարդալ ավելինՏնտեսություն
Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է
Ժպտալը պարզապես դեմքի շարժում չէ, այն մի շարք հաճելի զգացմունքների արտահայտման ձև է, որը նույնիսկ ազդում է մեր առողջության և ինքնազգացողության վրա: Ժպտալիս արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին, էնդորֆին, դոֆամին, օքսիտոցին։ Ժպիտի տոնը 25 տարեկան է։ Այն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Տոնը նկարիչ Հարվի Բելի մտահղացումն է եղել։ Հարվին նաև առաջին սմայլիկի հեղինակն է։ Ժպիտի օրվա մասին խոսելիս Հարվին նշել է. «Ժպիտը չի ճանաչում աշխարհագրական տարածք, քաղաքական հայացքներ կամ կրոնական պատկանելություն: Յուրաքանչյուրս տարին…
Կարդալ ավելինՆերկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում…
Կարդալ ավելինՆոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին: Այս նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները: Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աննշան աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 387.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.45 դրամ (նվազել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.06 դրամ (նվազել է 1.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.10 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 387.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.30 դրամ (նվազել է 4.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.86 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.14 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-429 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵԱՏՄ-ում միասնական տրանսպորտային տարածք է ձևավորվում. ԵՏՀ ղեկավար
ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով։ Նրա խոսքով, համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կառավարությունների ղեկավարներն այսօր հաստատել են 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը։ Այսպիսով, ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ Մասնակիցները հաստատել են էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում փոխանակման կանոնները։ Սա շուկայի հաջող գործունեության համար անհրաժեշտ կանոնների փաթեթի վերջին…
Կարդալ ավելինՔո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է
Ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու համար Visa-ն գործարկել է Visa Airport Companion հավելվածը, որտեղ կարող ես կցել AMIO Visa Platinum, Visa Infinite կամ Visa Business Signature քարտդ ու օգտվել օդանավակայանների բիզնեսի սրահների մուտքի առավելություններից։ Հավելվածի միջոցով կարող ես բացահայտել օդանավակայանների բիզնես սրահների հատուկ ընտրանին ամբողջ աշխարհում, ինչպես նաև օգտվել անհատական առավելություններից, որոնք հասանելի են քո AMIO Visa պրեմիում քարտով։ Հավելվածում գրանցվելուց հետո պետք է գտնել օդանավակայանի նախընտրելի սրահը, որին ցանկանում ես հասանելիություն ստանալ և…
Կարդալ ավելինՀայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է.ՖԵՄԻՆՆՈ
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 150 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։ Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ,…
Կարդալ ավելինԱնդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում
Այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ: Նիստին մասնակցել են ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները: Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ…
Կարդալ ավելին








