Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն տարածվելու է բոլոր մարզերի վրա: Բացի այդ, սահմանվել է, որ…
Կարդալ ավելինՏնտեսություն
Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Փաշինյան
Այսքան տարի չեն նկատել, որ 1000 դրամով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հետաքրքիր հանգամանք է, որ մենք չենք նկատում՝ մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը հազար դրամ է, հասկանո՞ւմ եք՝ խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է։ Մենք սահմանել ենք՝ 1000 դրամ կարող ես տալ ու մեր երկրում քաղաքացիության համար դիմել»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ կար ժամանակ, որ հազար դրամն ուրիշ թիվ է…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աննշան աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 387.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.75 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.08 դրամ (նվազել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԲացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին
Պատրա՞ստ եք կատարել առաջին քայլը սեփական բնակարան ձեռք բերելու համար: Ամիօ բանկը ձեր երազանքն իրականություն կդարձնի: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորում իջեցված և ավելի շահավետ տոկոսադրույքներով՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար: Ավելին, 50% կանխավճարի դեպքում՝ բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց եկամուտների վերլուծության, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում կարող եք նոր բնակարանը ձեռք բերել առանց կանխավճարի: Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 12-360 ամիս ժամկետով, տարեկան 13.4-14.5% (փաստացի՝ 14.09-20.8%) տոկոսադրույքով:…
Կարդալ ավելինՂազախստանը հրաժարվել է մտնել ԲՐԻԿՍ
Ղազախստանն առայժմ չի նախատեսում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, թեեւ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նման առաջարկներ ստացել է, TengriNews-ին ասել է պետության ղեկավարի խորհրդական եւ մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ «Ներկայում եւ ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա ԲՐԻԿՍ-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում անդամակցության մասին բազմաստիճան գործընթացի, ինչպես նաեւ այլ պահերի հաշվառմամբ՝ կապված այդ միավորման զարգացման հեռանկարների հետ»,- ասել է նա։ Ուալիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկները դիտարկվել են պետության ղեկավարի կողմից «Ղազախստանի ազգային շահերի տեսակետից»։ Բայց Տոկաեւն առայժմ…
Կարդալ ավելինԻտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը:Այդ մասին տեղեկանում ենք հանձնաժողովից , որ այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում…
Կարդալ ավելինՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ…
Կարդալ ավելինԻՋԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Իջևան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀատուկ պայմաններ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար
Առողջապահության արագ զարգացող ոլորտում կարևոր է տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելը: Ամիօ լիզինգն առաջարկում է այդ ուղին զարգացնելու լավագույն տարբերակը: Ամիօ լիզինգի միջոցով, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 0% տարեկան տոկոսադրույքով նորագույն բժշկական սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը ռազմավարական առավելություն է առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Բանկը ներկա պահին համագործակցում է Դիավանտ և Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունների հետ, որոնք շուկայի առաջատար ներմուծող ընկերություններից են և զբաղվում են բժշկական, անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների և բուժտեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև այդ…
Կարդալ ավելինՀայկական գինիները ներկայացվել են Լոնդոնում և Մանչեստրում
Կարևորելով հայկական գինու բրենդի առաջխաղացումը միջազգային շուկաներում՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բրիտանական IWSC (International Wine and Spirit Competition) միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Հայկական գինիների հանրահռչակման արշավը մեկնարկել է Մանչեստրից։ ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական գինիների նկատմամբ դրսևորած հետաքրության համար։ Գինու հանրաճանաչ վարպետ Քերոլայն Գիլբիի…
Կարդալ ավելին









