Դոլարի փոխարժեքն աննշան աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 387.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.75 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  504.08 դրամ (նվազել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում է 423.5-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.50-3.95 դրամով, վաճառվում է 4.05-4.47 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:

Ռուբլին գնվում է 3.93 դրամով, վաճառվում է 4.03 դրամով:

Spread the love