Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի…
Կարդալ ավելինՏնտեսություն
Հայաստանը նախատեսում է ստեղծել իզոտոպային լաբորատորիաներ՝ կոնյակի որակը ստուգելու համար
Հայաստանում անհրաժեշտ է իզոտոպային լաբորատորիաներ ստեղծել՝ կոնյակի որակը ստուգելու համար։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։ Ավելի վաղ, հրապարակվել էին «Հակակեղծարարություն» միջազգային ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի նմուշների կեսում կոնյակի թորումը փոխարինվում է չպարզված սպիրտով։ «Հայկական կողմը գնահատում է…
Կարդալ ավելինԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները: Հարցը հանձնաժողովում ներկայացրել…
Կարդալ ավելինՎերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը (ֆոտո)
Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։ Այսուհետ արդեն Օգոստոսի 23 փողոց, 50/1 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կընդունի առավել ընդարձակ և հարմարավետ պայմաններում՝ մատուցելով յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։ Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև սեպտեմբերի 06-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՀրազդան՚…
Կարդալ ավելինՌուսական կողմը հայկական կոնյակի հետ կապված որեւէ հարց չի բարձրացրել. Էկոնոմիկայի նախարարություն
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ հարց չեն բարձրացրել։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90%-ի անապահովության մասին հրապարակումներին։ «Հեռախոսազրույց եմ ունեցել գյուղատնտեսության նախարարի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում մենք քննարկել ենք տարբեր հարցեր, սակայն…
Կարդալ ավելինԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։ Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն: Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի…
Կարդալ ավելինՕգոստոսի 27-ին կայացավ Amio & ML նախագծի վիճակահանությունը. 300 շահառու ձեռք կբերի բնակարան շահավետ պայմաններով
Ամիօ բանկը և ML MINING ընկերությունն ամփոփեցին «Նոր Երևան» թաղամասի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 25-ին ML MINING ընկերությունը և Ամիօ բանկը մեկնարկեցին «Նոր Երևան» թաղամասի բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը, որի շնորհիվ սահմանափակ շրջանակի շահառուներ և Ամիօ բանկի` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ստացան ձեռք բերել բնակարան բացառիկ արժեքով` 1 քմ-ն ընդամենը 389 հազար ՀՀ դրամ։ Հայտերը լրացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր։ Նախագծի վիճակահանությունը տեղի ունեցավ օգոստոսի 27-ին` հայտերի ընդունման վերջնաժամկետից ընդամենը 2 օր…
Կարդալ ավելինԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ , ԿԱՅՈՒՆ ՈՐԱԿ «ՍՈԼԻԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
«Աստված, ընտանիք երեխաներ մնայուն և սուրբ արժեքներ են , մնացածը՝ ինձ համար կայուն չեն ՝ ընդամենը ձեռքբերումներ են»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ՍՈԼԻԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» հիմնադիր-տնօրեն ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: Կազակերպությունը շատ արագ հայտնի է դարձել 2022 թվականից անմիջապես իր ստեղծման օրվանից վերջինս լայնածաված շինարարական տարբեր պրոֆիլների աշխատանքներ է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում , համայնքերում մասնակցելով կառավարության կողմից առաջարկված սուբվենցիոն ծրագրերին հաղթելով կարևոր և պատասխանատու նախագծերն իրականացրել է պատշաճ կերպով և վաստակել պատվիրատուների այդ թվում Արարատ միավորված …
Կարդալ ավելինՆոր համաձայնություն ԿԲ կողմից
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»:
Կարդալ ավելինԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ չեն իրականացվել, – արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանված չի եղել, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության…
Կարդալ ավելին







