«Աստված, ընտանիք երեխաներ մնայուն և սուրբ արժեքներ են , մնացածը՝ ինձ համար կայուն չեն ՝ ընդամենը ձեռքբերումներ են»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ՍՈԼԻԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» հիմնադիր-տնօրեն ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
Կազակերպությունը շատ արագ հայտնի է դարձել 2022 թվականից անմիջապես իր ստեղծման օրվանից վերջինս լայնածաված շինարարական տարբեր պրոֆիլների աշխատանքներ է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում , համայնքերում մասնակցելով կառավարության կողմից առաջարկված սուբվենցիոն ծրագրերին հաղթելով կարևոր և պատասխանատու նախագծերն իրականացրել է պատշաճ կերպով և վաստակել պատվիրատուների այդ թվում Արարատ միավորված համայնքի համապատասխան մասնագետ- ղեկավարի հավանությանը:
Կազմակերպության ձեռքբերումների և ընթացիկ աշխատանքների շուրջ զրուցեցինք կազմակերպության ղեկավար ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
– Պարոն Հայրապետյան ի՞նչպիսի շինարարություն եք իրականացնում և ո՞ր մրցույթներին եք մասնակցում:
-Մեր աշխատանքները կազմակերպում ենք բացառապես պետության կողմից հայտարարվող մրցույթներին մասնավորապես սուբվենցիոն: Ես կարծում եմ , որ առողջ մրցակցությունը կարևոր է, որը խթանում է տնտեսվարողների ոլորտը և ավելի պատասխանատու դարձնում աշխատանքների կատարման նկատմամբ:Մենք նախարդ տարիներին կատարել ենք մի շարք աշխատանքներ ջրահեռացման, ջրամատակարարման , գազատար խողովակաշարի մոնտաժման ևայլ ծրագրեր:Նշված գործերից բաժին է հասել Արտաշատ խոշորացված համայնքի մի շարք գյուղական բնակավայրերում՝ Նորոշեն, Դիմիտրով, Բերքանուշ և այլն, որտեղ կյանքի են կոչվել այնպիսի համայնքային նշանակության ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ ինչպիսիք մշակույթի տները, ջրագծերի խողովակաշարերի անցկացումը, դրենաժային համակարգի տեղադրման աշխատանքները, որոնք համայնքի ենթակառուցվածքների տեսակետից խիստ անհրաժեշտ ություն են:Քիչ չեն աշխատանքները նախորտ տարիներին իրականացված Արմավիրի , Կոտայքի տարածաշրջաններում, սակայն կարծում եմ , բոլոր գործերի հիմքը որակյալ և ժամանակին կատարած ու հանձնած աշխատանքներն են:Մեզ ոգևորում է նաև մեր թիմի նվիրված աշխատանքի ուժը , որը ևս գնահատվում է համապատասխան բոլոր գերատեսչությունների կողմից , ովքեր լիազորված են ծանոթանալու , ստուգումներին: Մեր աշխատանքների կազմակերպումը ինչպես արդեն ասացի ՝ ավարտը հասցնում ենք ողջամիտ ժամկետներում, որակական առումով տեխնիկական նորմատիվներին համապատասխան , որպեսզի մեր կազմակերպության հեղինակությունը և մեր երկրին տված պրոդուկտը վարկանիշ բերի մեզ և պետությանը:
–Մենք գիտեն, որ Արարատ համայնքի կողմից հայտարարված դրենաժային համակարգի կառուցման հայտը շահել եք եվ իրականացրել եք ծրագիրը:
-Այո՛ Դուք ճիշտ եք: Ինչպես մեր բոլոր ծրագրերը Արարատ քաղաքում իրականացվող Դրենաժային համակարգի կառուցումը մրցույթին մասնակցելուց և հաղթող ճանաչվելուց հետո մեկնարկվեց աշխատանքները և հասցրեցինք ավարտի:
Ինչպես արդեն ասացի մենք բացառապես մասնակցում ենք պետության և համայնքի կողմից հայտարարված շինարարական մրցույթներին, քանի-որ մեր կազմակերպությունը հիմնադրման ընթացքում առաջնորդվել է բացառապես այդ սկզբունքով:
-Դուք Ձեր գործունեության հենց սկզբում բարձր նշաձող սահմանեցիք ընկերության աշխատանքների համար, դժվա՞ր չէ այն մշտապես բարձր պահելը:
–«ՍՈԼԻԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» -ի համար ամենակարևորը բարձր որակ ապահովելն է , որի համար ես և մեր թիմը ջանք , եռանդ ու միջոցներ չենք խնայում:Եվ հետո շինարարության բոլոր ոլորտները օր-օրի զարգացում է ապրում աշխարհում, և մենք պետք է հետևենք դրանց ու գնանք բարձր որակի ապահովման և կատարելագործման ճանապարհով, ինչը և մենք անում ենք: Եվ ես այս ոլորտում հիմնելով մեր ընտանեկան բիզնեսը սկզբունքորեն չենք փոխի որևէ բանի դիմաց մեր ԱՆՈՒՆՆ ու հեղինակությունը քանի-որ ինձ համար մարդու անունն է կերտում վաստակ և վստահություն:Եթե որոշել ենք ինչ-որ աշխատանք կատարել, ապա այն պետք է որակյալ լինի՝ եթե ոչ լավագույնը , ապա ամենալավերից մեկն ամբողջ հանրապետությունում:Մենք մեր առջև դրված խնդիրը հաղթահարում ենք անկախ թե ինչ արժեքով ենք (դրամ) շահում մրցույթում:Իսկ սահմանված նշաձողը բարձր պահելու բանալին մեկն է՝ հետևողական, նվիրված, ազնիվ աշխատանքը, հմուտ մասնագետները, ինքնաքննադատությունը և իհարկե, որակյալ հումքն ու տեխնիկան:Եթե չկա հետևողական հսկողություն արված աշխատանքի նկատմամբ, փոքրիկ թերությունների ժամանակին շտկում և այլն, իսկ այդ ամենը մարդու ձեռքերում է, ապա մարդկային գործոնը կարևոր նշանակություն ունի .անգամ հին տեխնիկայով է հնարավոր բարձր որակ ապահովել:
Ես անընդհատ հետևում եմ մեր ընկերության կատարած աշխատանքնին , մանրամասն ուսումնասիրում եմ և պետք է նշեմ , որ բարձր գնահատականներ տալու առումով շռայլ չեմ , իմ աշխատակիցները գիտեն , որ միայն իդեալական աշխատանքի դեպքում եմ գոհ լինում , ինչից նրանք շատ են ոգևորվում:
–Ինչպե՞ս կգնահատեք այսօր իրականացվող մրցույթները, արդյո՞ք կան թերություններ:
-Կարող եմ վստահաբար ասել, որ հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կազմակերպությունների համար, և յուրաքանչյուրը կարող է ազատորեն մասնակցել մրցույթներին ու շահել արդար մրցակցության արդյունքում:Պարզապես պետք է արագ գործել, առավել ճկուն առաջարկ ներկայացնել, սահմանել մրցույթային ցածր արժեք՝ հիմնված հստակ հաշվարկների վրա, ու շահել:Իսկ եթե չի հաջողվում, ապա դրա մեղավորությունը , միանշանակ քոնն է:
Մեկ հանգամանք կարող եմ նշեմ, որ այսօր առավել հեշտ է շահելը, քան աշխատելը, քանի-որ որակի ապահովման բավականին բարձր չափանիշներ են սահմանված, որոնք պետք է բավարարել:
Ինչ վերաբերվում է թերություններին , ապա դրանք ևս կան, սակայն մեծապես կախված են ոմանց փորձի պակասի հետ:Ես կարծում եմ, որ ժամանակի հետ խնդիրը ևս կլուծվի:
–Ի՞նչպես կնկարագրեք Ձեր կազմակերպության հաջողության գրավականը եվ արդյո՞ք դա պայմանավորված է Ձեր ծնողների փոխանցած արժեքներով:
Պապիս անունն եմ կրում, ով միայնակ կարողաց է իր ՄԱՐԴ տեսակի շնորհիվ ձեռքբերել սեր, հարգանք և արժանի աշխատանք օգնելով իր շրջապատին: Ծնորղներս ինձ փոխանցել են ամենակարևոր արժեքները՝ ազնվություն, բարություն, հետևողականություն , սկզբունքայնություն, և Աստծու առաջնորդությունը մեր կյանքում, որոնք ընկած են իմ աշխատանքային և մարդկային փոխհարաբերությունների հիմքում:
Եվ պետք է նշեմ, որ թե բիզնեսում , թե մարդկային հարաբերություններում , դրանք ինձ շատ են օգնել:
Ես այդ արժեքները փոխանցում եմ իմ զավակներին:
–Ընթացիկ տարում՝ 2024 թվականի հետ կապված մասնակցում ում եք շինարարական մրցույթներին:
-Միանշանակ: Մենք արդեն Արարատ միավորված համայնքի կողմից հայտարարված մեկ մրցույթի մասնակցել և հաղթող ենք ճանաչվել, ընթացիկ տարում շատ ծրագրեր ունենք , որոնք ըստ ժամանակացույցի պատրաստ ենք մեր ներուժով, մասնագիտական փորձը կիրառելով աշխատանքներն իրականացնել: Մեր կազմակերպությունը ինչպես նախկինում այս տարի ևս պատրաստ է մասնակցել ինչպես համայնքների այնպես էլ կառավարության սուբվենցիոն ծրագրերին, քանի-որ նախորդ բոլոր տարիներին մեր շինարարական գործունեությունը հաջողված է և այսօր էլ շարունակում ենք աշխատանքները մեր կողմից հաղթաց բոլոր ծրագրերում, որոնք շարունակվելու են մեր որդեգրած սկզբունքներին համաձայն:
-Պարոն Հայրապետյան ի՞նչպես կգնահատեք կառավարություն , համայնք և Ձեր դեպքում շինարար-գործարար փոխհարաբերությունները:
-Ես առհասարակ բարձր եմ գնահատում պետություն, համայնք և գործարար շղթայի հարաբերությունները, մասնավորապես Արարատի մարզում շատ խնդիրներ տեղում օպերատիվ լուծում են ստանում մարզպետ ՍԵԴՐԱԿ ԹԵՎՈՆՅԱՆԻ հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև համայնքի ղեկավարները շատ նախաձռնողական են տրամադրված համայնքներում տարվող աշխատանքների նկատմամբ: Արտաշատի համայնքի ղեկավար ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նույնպես շատ ուշադիր է մեր կողմից արձագանքած ցանկացած խնդրի նկատմամբ, մենք բոլորի հետ ունենք շատ լավ , աշխատանքային անմիջական փոխհարաբերություններ:Կարծում եմ բոլորիս ուժերը միավորված են համատեղ ի բարօրություն մեր ազգաբանակչության և պետության:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի