Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների համաժողով կազմակերպությունը վեց դիերի հայտնաբերումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուից պահանջել է պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածում պատանդների մահվան համար, գրում է Times of Israel-ը։
Կազմակերպության հայտարարության համաձայն, պատանդների զոհվելը «ուղղակի արդյունքն» է Նաթանյահուի՝ պատանդների գործարքների տորպեդահարման և ՑԱԽԱԼ-իներկայությունը Ֆիլադելֆիայի միջանցքում պահպանելու նրա պահանջի։
«Վերջին ամիսների ռազմական գործողությունների ընթացքում ութ պատանդներ է ողջ փրկվել՝ համեմատած 105 պատանդների հետ, որոնք ազատ են արձակվել նոյեմբերին կայացած գործարքի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։- Մի թաքնվեք ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի թիկունքում։ Պատմեք հանրությանը ձեր անվերջ փախուստի մասին»: