Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեյի փոխանցման ՝Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ հայտնում է մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։ Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։ Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի…
Կարդալ ավելինՏնտեսություն
ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը
ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը։ Այս մասին իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․»,- նշել է նա:
Կարդալ ավելինՈչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։ Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։ Ռոսսելխոզնադզորից հստակեցնում…
Կարդալ ավելինՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով: Տնտեսվարողներն…
Կարդալ ավելինՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ինչպես հայտնում են նախարարությունից այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝ ∙ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ∙ մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.70 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.81 դրամ (նվազել է 2.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին«Էյր Արաբիան» պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը Fly Arna-ն է
Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ սկսել։ Այս մասին հայտնում է Global Arbitration Review-ը։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը Air Arabia-ի հետ փոխկապակցված International Business Company-ն (FZE) էր, որը թռիչքներ է իրականացնում Շարժայից։ Ավելի վաղ հայտնել էր, որ Արաբական միջազգային բիզնես ընկերությունը, որը կապված է Air Arabia-ի հետ, կապ է հաստատել Հայաստանի պետական տոկոսների հիմնադրամի (ANIF) հետ՝ հայտնելով, որ պատրաստվում է միջազգային արբիտրաժային վարույթ հարուցել ընկերության և…
Կարդալ ավելինԱռաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի: Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Այսպիսով, Թեհրանը տարեկան 360 մլն խմ գազ է արտահանում Հայաստան, իսկ դրա դիմաց ներմուծում է էլեկտրաէներգիա։ «Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի մի քանի ամսում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի…
Կարդալ ավելինՀայաստանի ֆոնդային բորսան դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով առաջատարներից մեկը
Հայկական ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը, առաջատարների թվում է նաև Ղրղզստանը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ ԵՏՀ-ն նշում է, որ Ղազախստանի Աստանայի միջազգային բորսան (AIX) առևտրի ծավալն ավելացրել է 3,3 անգամ։ ԵԱՏՄ այլ երկրների ֆոնդային շուկաները չափավոր աճ են գրանցել։ Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայի (Ղազախստան): Միաժամանակ աճել են նավթամթերքների գների ինդեքսները, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 387.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.00 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելին







