ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 387.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.00 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 427-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.36 դրամով, վաճառվում է 4.45-4.99 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 421 դրամով, վաճառվում է 426 դրամով:
Ռուբլին գնվում է 4.33 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: