Նախարարությունը շարունակում է դրամաշնորհային մրցույթային ծրագիրը

Նախարարությունը շարունակում է դրամաշնորհային մրցույթային  ծրագիրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ շարունակվում են  դրամաշնորհային ծրագրի մրցույթները ՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն»-ը: Հիշեցնենք՝ Դրամաշնորհային մրցույթներ   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է  դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը: «Մասսայական ուսուցում» բաղադրիչ Այս բաղադրիչով նախատեսվում է  իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։ Դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 25-ը, ժամը 16:00-ն…

Կարդալ ավելին

Վարդանաշենի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. բողոքում են ոռոգման ջրի բարձր արժեքից եվ մատակարարումից

Վարդանաշենի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. բողոքում են ոռոգման ջրի բարձր արժեքից եվ մատակարարումից

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը:Ըստ տարածված տեղեկության  գյուղացիները բողոքում են ոռոգման ջրի վճարի բարձր լինելու դեմ, որ չեն կարողանում այգիները ջրել: 100-ից ավելի բնակիչները փակել են ճանապարհը, և հանդիպում են պահանջում Կառավարության ներկայացուցիչների հետ:          

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 392.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.04 դրամ (նվազել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.12 դրամ (նվազել է 3.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-396 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է 394.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.75 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.72 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 395-398 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի նիստին

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Այս մասին  հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նշվում է, որ մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական…

Կարդալ ավելին

Կաղամբի հյութն օգնում է պայքարել աղիների բորբոքային հիվանդության դեմ. JMS

Կաղամբի հյութն օգնում է պայքարել աղիների բորբոքային հիվանդության դեմ. JMS

Միսսուրիի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողների թիմը պարզել է, որ կարմիր կաղամբի հյութը կարող է թեթևացնել մարսողական համակարգի բորբոքային հիվանդությունների ախտանիշները, ինչպիսիք են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Molecular Sciences (JMS) ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականները ներառել են կարմիր կաղամբի հյութ ԱԲՀ-ով` աղիների բորբոքային հիվանդություն ունեցող մկների սննդակարգում: Այս խմբի հիվանդությունները բնութագրվում են քրոնիկական բորբոքային պրոցեսով, որն ախտահարում է ամբողջ աղիքը կամ ստամոքս-աղիքային տրակտի մի մասը (GIT): Սա սովորաբար հանգեցնում է որովայնի…

Կարդալ ավելին

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Անսահման հնարավորություններ Ամիօ բանկի կողմից. այս անգամ Ամիօն ներկայացնում է իր բացառիկ Visa Signature Business քարտը: Amio Visa Signature Business քարտի հետ աշխարհը սահմաններ չունի, իսկ հնարավորություններն անսահմանափակ են: Առաջին անգամ կարող եք համադրել անհրաժեշտն ու հաճելին՝ օգտվելով նմանը չունեցող Ամիօ բիզնես քարտի առավելություններից: Որո՞նք են քարտի առավելությունները. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և chashback-եր Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ներառյալ նաև իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն Առավելություններ օդանավակայաններում, ինչպիսիք են Fast…

Կարդալ ավելին

Երևանի Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին

Երևանի Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Հաշտության համաձայնությունը 2024 թվականի…

Կարդալ ավելին

Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի և անձրևների համեմատաբար առատության պայմաններում (ապրիլ և մայիս ամիսներին) գետերի սնման գործում գլխավոր դերը պատկանում…

Կարդալ ավելին

Այս շենքը 1950-ական թվականներին հենց Նկարիչների միության համար է կառուցվել. Սաֆարյանը՝ միությունների պետականացման մասին

Այս շենքը 1950-ական թվականներին հենց Նկարիչների միության համար է կառուցվել. Սաֆարյանը՝ միությունների պետականացման մասին

Հետխորհրդային շրջանում, Կառավարության որոշմամբ, մենք ստացել ենք սեփականության վկայական: Մի կողմից ասում են խախտումներ են եղել սեփականության վկայականի տրամադրման գործընթացում, մյուս կողմից Դատախազության աշխատակիցը հարցազրույցներից մեկում ասում է՝ կպետականացվի, կտանք Նկարիչների միությանը: Որքանով ես եմ տեղյակ, նման որոշումները այլ կառույցներ են  կայացնում, ոչ թե Դատախազությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին Նկարիչների միությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: «Այս շենքը, այս ցուցասրահները  1950-ական թվականներին կառուցվել են հենց Նկարիչների միության համար և մինչ օրս…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 159