«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հուլիսի 10-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 11-ժամը 17:45-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի 1-ին թաղամասի 2-րդ փողոցի, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի, 3-րդ թաղամասի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: