Աշխատանքից ազատման նամակը ստացա. «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյան

«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԳՈՅ»-ում եմ… «Լոնդոն Բլյուզ» ներկայացմանը… Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»:

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։

Spread the love