Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 373 մլն եվրո։ Նոր ճանապարհը կբաժանվի հյուսիսային, հարավային եւ կենտրոնական տեղամասերի։ Վարկային միջոցները կծախսվեն հարավային տեղամասի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարան-Սիսիան հեռավորությունը՝ 118-ից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ միջին արագությունը դրանով կավելանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչեւ 2030թ.։ Վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրումը նախատեսվածծ է ՎԶԵԲ ամենամյա հավաքի շրջանակում,…
Կարդալ ավելինՏնտեսություն
Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: ՀՀ ֆինանսերի նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն ներգրավվածություն ունի: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի…
Կարդալ ավելին«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը».Մարտին Գալստյան
Այսօր Խորհրդարանում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Մասնավորապես ՝ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (նվազել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով
Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով: Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար: Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ` մենք հասանելի ենք բոլորի համար: Ծառայության պայմաններ` Փոխանցման արժույթ – ՌԴ ռուբլի Միջնորդավճար – 1% Նվազագույն գումար – 100 ռուբլի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.11 դրամ (նվազել է 1.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.90 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (նվազել է 0.05 դրամով):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Ուսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է: Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է: Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց…
Կարդալ ավելինՊակիստանը եւ Իրանը ավարտին կհասցնեն գազատարի կառուցումն՝ ի հեճուկս ԱՄՆ նախազգուշացումների
Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ «Խաղաղություն» մայրուղային գազատարի կառուցումը կհասցվի ավարտին՝ հակառակ ԱՄՆ նախազգուշացումների։ «ԱՄՆ-ը հայտնել է, որ չի պաշտպանոմ Պակիստան-Իրան գազատարի նախագծի իրականացումը եւ նախազգուշացրել է պատժամիջոցներ մտցնելու մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։ Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով եւ գործենք դրանց համապատասխան, անկախ այն բանից, թե ինչ է ասում ԱՄՆ-ը կամ այլ երկրները»,- Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դարի խոսքը մեջբերել է Dawn թերթը։Պակիստանը…
Կարդալ ավելինՓողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին, որը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից: Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 387.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.55 դրամ (նվազել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.33 դրամ (նվազել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (մնացել է անփոփոխ):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410.5-414 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելին







