Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։ «Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում…
Կարդալ ավելինՍպորտ
Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է
Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի: Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և…
Կարդալ ավելին«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ
Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման…
Կարդալ ավելին«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025». հայտերի ընդունում
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է…
Կարդալ ավելինTIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ
Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, որ դրանք կրթական բարեփոխումների արդյունքների գնահատման կարևոր ցուցիչներ են, ուստի մեծ կարևորություն ունեն։ «TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների,…
Կարդալ ավելինՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2025 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: «Քայլ դեպի…
Կարդալ ավելինՏիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն…
Կարդալ ավելինՏեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները: Այս…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր,…
Կարդալ ավելին






