Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18–րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան Գագիկ Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների դպրոցականներ: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված…

Կարդալ ավելին

«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ

«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները՝ Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm)…

Կարդալ ավելին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: progessamenia.com -ին փոխանցված  տեղեկատվությամբ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը,…

Կարդալ ավելին

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի…

Կարդալ ավելին

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Ինչպես տեղեկանում է progressarmenia.com կայքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական…

Կարդալ ավելին

«Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան». Նախարարություն

«Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան». Նախարարություն

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ , այսօրվա  գործադիրի նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն  ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման  համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար…

Կարդալ ավելին

Մարզային կրթօջախի գործունեությունը մշտապես ուղեկցվում է միջոցառումներով

Մարզային կրթօջախի գործունեությունը մշտապես ուղեկցվում է միջոցառումներով

Արարատի պետական քոլեջը շարունակում է իր գործունեությունը հերթական իրադարձությամբ : Վերջերս  Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանից «Զրույց»-ի թղթակիցը տեղեկանում է , որ կրթօջախի  աջակից և բարերար  «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ» – ի անկախ հանձնախմբի նախագահ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն Միքայելյանի նախաձեռնությամբ մարտի 22-ին Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է  Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն` «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան կրթական հիմնադրամ» -ի հիմնադիր Անուշավան Աբրահամյանի հոգու խաղաղության համար։…

Կարդալ ավելին

«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»

«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»

«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը,  արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում…

Կարդալ ավելին

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և  կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։ Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե…

Կարդալ ավելին

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալ։ 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը…

Կարդալ ավելին
1 26 27 28 29 30 33