ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. Ուսուցում մանկապարտեզում Ուսուցում մեկօրյա դպրոցում Ուսուցում տարրական դպրոցում Հայոց լեզվի և գրականության դասավանդում Հայոց պատմության և մշակույթի պատմություն Երգ ու պար Տնօրենների վերապատրաստում Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով…
Կարդալ ավելինՍպորտ
Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը
2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են…
Կարդալ ավելինՀայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։ Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել…
Կարդալ ավելինՉորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ բարեփոխումների համատեքստում կարևորել է ուսուցչական համաժողովների անցկացումը կրթական տարբեր մակարդակներում: «Վստահ եմ՝ համաժողովը փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ…
Կարդալ ավելինՄշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկման միջոցով փորձ է արվում բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող…
Կարդալ ավելինԲելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը
Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել…
Կարդալ ավելինՔննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների…
Կարդալ ավելինՆախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի…
Կարդալ ավելինՀայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները
Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։ Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝ 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը, Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը, Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ, Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը, Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,…
Կարդալ ավելին





