Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։
Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար:
Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն հետևյալ ուղղություններուվ`
հուլիսի 4-9-ը՝ «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական»,
հուլիսի 9-14-ը՝ «Երաժշտական արվեստ», «Կերպարվեստ, կիրառական և ֆոտոարվեստ», «Թատրոն», «Կինո»,
հուլիսի 11-16-ը՝ Ֆոլկլորի աշխարհի գավաթ:
Գրանցվել կարելի է հետևյալ հղումով` https://muzite.org/en/registration/ :
Փառատոնի տարբեր կատեգորիաների մասնակցության վճարի չափի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է https://muzite.org/en/participation-fees-sozopol/ հղումով: Հաղթողներին որոշում է հեղինակավոր ժյուրին: Փառատոնի մրցանակային ֆոնդը՝ 20 հազար բուլղարական լև, բաշխվում է բոլոր բաժիններում հաղթող ճանաչվածների միջև: