Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝…
Կարդալ ավելինԿրթություն
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը
Նոյեմբերի 3-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի Յոան Բուրժուան ելույթ ունեցավ իր հայտնի «Կախման կետին մոտենալու փորձեր» պերֆորմանսով, իսկ միջազգային հիփ-հոփ աստղ, խորեոգրաֆ Կադեր Ատուի Accrorap ընկերությունը՝ «PRELUDE» բացօթյա պարային ներկայացմամբ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն էին պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Աշխարհահռչակ պարուսույց Մուրադ Մերզուկիի տպավորիչ «Պիկսել» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճով։ Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցան ռեզիդենցիաներ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի մանակցությամբ, իսկ Գավառի դրամատիկական…
Կարդալ ավելինԻսահակյանի ծննդյան 150-ամյակը խորհրդանշական հնարավորություն է վերաիմաստավորելու դասական գրական ժառանգությունը. Ալֆրեդ Քոչարյան
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ…
Կարդալ ավելինՀրաշալի անակնկալ փոքրիկներին և մեծերին
Համեցե՛ք «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ , ներկայացմանը, միասին գտնելու գիտության, սիրո, իմաստության, ճշմարտության լույսի ծածկագիրը: Հայտնվեք Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում: Այս աննախադեպ, ինտերակտիվ, մանկական ներկայացումը տոն կպարգևի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ և կպարզենք, ո՞րն է աշխարհի «Ամենապիտանի բանը», ինչպե՞ս հասնել «Արևի մոտ»: Կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ: Ներկայացման մեջ առատ հումոր կա, իսկ հեքիաթի վերջում երեխաները կունենան անակնկալ՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առիթով: Պրեմիերան ՝ հոկտեմբերի 25, 26 Նոյեմբերի 1, 2 ժամը…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային: Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝ Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ…
Կարդալ ավելինՄիջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-25-ը Երևանում և Գյումրիում: Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ԳԱԱ նախագահության դահլիճում, իսկ ամփոփիչ նիստը՝ հոկտեմբերի 25-ին…
Կարդալ ավելինՈչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ
Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ.ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։ Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես…
Կարդալ ավելինՊետությունը հատուցում է ապառիկով հեծանիվ ձեռքբերելու վարկային տոկոսները
Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով պետությունը սուբսիդավորում է բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների կողմից հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ Կառավարության կողմից նախաձեռնությունն իրականացվում է երիտասարդների՝ առողջ ապրելակերպով հետաքրքրվածության խրախուսման և…
Կարդալ ավելինԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց միջազգային 2-րդ գիտաժողովը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը։ Գիտաժողովին մասնակցում…
Կարդալ ավելինՈւսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը
Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։ Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը:…
Կարդալ ավելին







