ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը եւ արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը: Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն եւ անկոտրում կամք: Թող ուսումնառության…
Կարդալ ավելինԿրթություն
Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով
Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով՝ Դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքներ են՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։ Ավելի քան 800,000 հիացած հանդիսատես արդեն եղել են շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում ։ Այս նոր, ժամանակակից սիմֆոնիկ շոուի ձևաչափի անմոռանալի հույզերը սպասում են ձեզ։ Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր….
Կարդալ ավելինՕֆելյա Համբարձումյանի հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել նամականիշի մարման արարողություն և հոբելյանական համերգ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում՝ նոյեմբերի 12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ կատարողական արվեստի զարգացման ու…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարան` երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նոյեմբերի 18-ին, ժամը 17:00 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, berlangsungի եզակի կրթամշակութային նախագիծը՝ «Մշակութային Սերունդ», որի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում։ Նախագծի նպատակն է՝ • խթանել երեխաների կրթական և ստեղծագործական աճը, • սատար կանգնել և համախմբել երաժիշտներին, • հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին բեմում հանդես գալու և կատարելագործելու իրենց արվեստը։ «Մշակութային Սերունդ» նախաձեռնությունը միտված է զարգացնելու դասական երաժշտության հանդեպ սերը երեխաների, պատանիների և երիտասարդների…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները: Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների…
Կարդալ ավելինԻ գիտություն ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտների
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը: Նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև «Կրթության մասին» օրենքը ուժի մեջ մտնելը (1999 թ. մայիսի 14-ը)՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել, սույն…
Կարդալ ավելինՆարեկ Դուրյանը ներկայացնում է նոր կատակերգությունը՝ «Կարուսել»
Բոհեմ թատրոնում՝ Պրեմիերա Նարեկ Դուրյանը ներկայացնում է նոր կատակերգությունը՝ «Կարուսել»։ Հետաքրքիր պատմություն՝ լի անսպասելի շրջադարձերով։ Պիեսի տեղայնացում, բեմադրություն և երաժշտական ձևավորում — Նարեկ Դուրյանի Դերերում՝ Նարեկ Դուրյան Լիա Զախարյան Բեմադրիչի օգնականներ՝ Սիրանուշ Երիկյան Դոնա Թովմասյան Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Լուսանկար և գրաֆիկական ձևավորում՝ Արվին Քոչարյան: https://www.facebook.com/
Կարդալ ավելինԿԳՄՍՆ հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝…
Կարդալ ավելինԳաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը
Նոյեմբերի 3-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի Յոան Բուրժուան ելույթ ունեցավ իր հայտնի «Կախման կետին մոտենալու փորձեր» պերֆորմանսով, իսկ միջազգային հիփ-հոփ աստղ, խորեոգրաֆ Կադեր Ատուի Accrorap ընկերությունը՝ «PRELUDE» բացօթյա պարային ներկայացմամբ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն էին պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Աշխարհահռչակ պարուսույց Մուրադ Մերզուկիի տպավորիչ «Պիկսել» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճով։ Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցան ռեզիդենցիաներ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի մանակցությամբ, իսկ Գավառի դրամատիկական…
Կարդալ ավելինԻսահակյանի ծննդյան 150-ամյակը խորհրդանշական հնարավորություն է վերաիմաստավորելու դասական գրական ժառանգությունը. Ալֆրեդ Քոչարյան
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ…
Կարդալ ավելին









