ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

  Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:   Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։   Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում  և մշակում, Արցախին…

Կարդալ ավելին

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով…

Կարդալ ավելին

Փոխմարզպետ ռեալ դեմքով .

Փոխմարզպետ  ռեալ դեմքով .

Լոռու  փոխմարզպետ նշանակվեց ԱՐՍԵՆ  ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ այսօր  կառավարութայն  նիստի ժամանակ,  ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Ղարիբյանը նշանակվել է, Լոռու մարզպետի տեղակալ:    Շնորհավորում եմ  Լոռու մարզի մեր հարգելի ազգաբանկչությանը , Արսեն Ղարիբյանի մտերիմներին, ճանաչողներին  և հարազատներին այն բանի համար, որ հրաշալի անձնավորություն  նշանակվել է գործադիր պաշտոնում, իհարկե /պաշտոն/ բառը  դժվար է համադրել  Ղարիբյանի նման համեստ, պատրաստակամ, աշխատասեր, բանիմաց ՝ ինչպես ժողովուրդն է ասում / մեծի հետ մեծ -փոքրի հետ փոքր/ , մարդ տեսակին:    Սակայն   ժողովրդի ծոցից …

Կարդալ ավելին

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա բնորոշմամբ՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ: Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվի կոմիտեի մշակած լեզվական քաղաքականության հայեցակարգը: Աժ-ում քննարկվող փաթեթով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է կարգավորել առաջնային խնդիրները. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եզրույթների կանոնարկման գործընթացին: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝…

Կարդալ ավելին

Մարզպետարանների ենթակայության դպրոցները 2026 թ. սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍՆ–ին, իսկ Երևանի դպրոցները՝ 2027–ից

Մարզպետարանների ենթակայության դպրոցները 2026 թ. սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍՆ–ին, իսկ Երևանի դպրոցները՝ 2027–ից

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրենսդրական փաթեթը կարևորել է հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման և դրանց կիրառման համատեքստում։ Մասնավորապես՝ նախատեսվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։ «Դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների…

Կարդալ ավելին

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը «Տերյան մշակութային կենտրոն»-ը ուրախ է ազդարարել, որ պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ ԱրարատԲանկի կողմից։ Ծրագրի նպատակն է մշակութային և ստեղծարար ձեռներեցության միջոցով ստեղծել եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն՝ հաշմանդամություն ունեցող…

Կարդալ ավելին

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի ամերիկյան պրեմիերաներ՝ Նյու Ջերսիում և Սիեթլում

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի ամերիկյան պրեմիերաներ՝ Նյու Ջերսիում և Սիեթլում

  Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների  շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ…

Կարդալ ավելին
1 12 13 14 15 16 79