ԿԳՄՍՆ հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ

Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում
հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք
արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված
արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ
հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային
ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի
օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը:

Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝ համակարգը զանգը
կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը
կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցին:

Նշենք, որ հեռախոսահամարը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00:
ԿԳՄՍ նախարարության արտաքին և ներքին հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղմամբ՝ https://escs.am/am/static/structura, իսկ ձայնային հրահանգների մասին
տեղեկատվությանը՝ կից ֆայլում:

Spread the love