Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի…
Կարդալ ավելինԿրթություն
Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթն այս տարի կանցկացվի մայիսին
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը: Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ՝ տարիքային երկու խմբով և երկու փուլով: Մայիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը: Մրցութային երկու…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի
Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին: Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս…
Կարդալ ավելինՔննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․), Արմավիրի մարզի…
Կարդալ ավելինՕտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ
Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։ Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ…
Կարդալ ավելին«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։ 2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:…
Կարդալ ավելինՀաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք…
Կարդալ ավելինԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը: Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա…
Կարդալ ավելինԿայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի…
Կարդալ ավելինՄանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտերի ընդունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի կարգավորմանն աջակցելու նպատակով: Հանձնաժողովի կազմում կարող են ներառվել կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտագրումն իրականացվում է առցանց՝…
Կարդալ ավելին







