ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին: Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման: Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության,…
Կարդալ ավելինԿրթություն
Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը․ միջազգային գնահատում «Հատկապես ուրախ եմ, որ ունենք նաև որակական արդյունքներ: 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով չորրորդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության ոլորտում էական աճ է գրանցել: Հայաստանի չորրորդ դասարանցիները…
Կարդալ ավելինԱմփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․ Ժաննա Անդրեասյան
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները: Փարիզ-2024-ից առաջ յուրաքանչյուր…
Կարդալ ավելինԵրևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:
Կարդալ ավելինС большим успехом состоялась ледовый спектакль «История Снежной королевы»
С большим успехом состоялась ледовый спектакль «История Снежной королевы» — это действительно, уникальная постановка, которую создала продюсер Зара Мхеян, сочетающая высочайший уровень фигурного катания наших спортсменов, невероятной красоты костюмы, фантастическая красивая музыка Эдгара Гянджумяна. Для создания шоу объединились сотни лучших профессионалов в разных сферах, талантливейшая творческая команда! Премьера ледового спектакля состоялась с большим успехом. Зара Мхеян и команда получили огромное количество лестных и тёплых отзывов, с просьбами повторить показы. И продюсер Зара Мхеян сказала что…
Կարդալ ավելինՀայկական ժողովրդական արվեստը դառնում է ավելի մրցունակ
Դեկտեմբերի 27-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփեց գործունեության երկու տարին։ 2024 թվականը կենտրոնում գործող անսամբլների /Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլ (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլ (1958թ.), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ (2005թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ (1987թ.), Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթ (1974թ.)/ համար հագեցած տարի էր։ Հիմնադրման օրվանից կենտրոնի առաջ ծառացել էին բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը սեփական տարածքի և բեմի բացակայությունն է եղել, որից բխել են մնացած խոչընդոտները։ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի…
Կարդալ ավելինՀայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ-ն պարզաբանում է՝ ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը: Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ Հետևաբար, որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր…
Կարդալ ավելինԳործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան
Գործատուների հետ աշխատանքն ամենակարևոր խնդիրն է, որովհետև կրթական համակարգն ինքնուրույն չի կարող որոշել կրթական ծրագրի բովանդակությունը։ Գործատուների ակտիվ ներգրավվածությունը, նրանց կողմից կատարվող ուղղորդումը, թե աշխատաշուկայում ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա, շատ կարևոր են ՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման ժամանակ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՄԿՈՒ հաստատություններում կրթական ծրագրերի և տնտեսության կարիքների համապատասխանության վերաբերյալ դիտարկմանը։ «Իրականում ՄԿՈՒ ոլորտում բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները նախատեսված են,…
Կարդալ ավելինՊետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար: «Ամոնորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ
Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։ Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է…
Կարդալ ավելին






