ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի…
Կարդալ ավելինԿրթություն
Հայ գրականությունը՝ չինարեն. ԿԳՄՍՆ
Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները: Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ»…
Կարդալ ավելինՀայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու…
Կարդալ ավելինԱյցելություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի՝ մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ 2025 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքը հնավայրի այլ հատվածներում։ Փարպիի Ծիրանավոր եկեղեցում իրականացվում են քիվերի վերաշարման, բացակայող…
Կարդալ ավելինՀրաշքը Մոտ է – Ամանորյա Նոր Երգ
Տոնական տրամադրությամբ ներկայացնում ենք մեր նոր երգը՝ «Հրաշքը Մոտ է»։ Այս երգում ձայներն ու զգացմունքները համադրել են Վահագ Ռաշը և Ալինա Կիրակոսյանը։ Երգի և խոսքերի հեղինակ՝ Լիլիա Բերբերյան – Գործիքավորում՝ Վահան Նահապետյան – Իլյուստրացիա՝ Սոնա Ավագյան Թող այս երգը ձեզ ուղեկցի տոնական օրերին և հիշեցնի, որ ամենաանկրկնելի հրաշքները հենց մեր սրտերում են։ https://youtu.be/Fj8drHbaLVQ?si=qM8T2rK-m1VEkeAN
Կարդալ ավելինԱրտաշատ համայնքը վստահ քայլերով օր-օրի զարգացում է ապրում. ՓԱՍՏԵՐ
Տարին մոտենում է ավարտին և երբ հաստատվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը` ասել է թե բյուջեն, արդեն մտովի ընթացիկ տարին ամփոփվում է: Այսպիսով տարվա արածն ու չարածը դրվում է նժարին և նոր աշխատանքների համար նոր ծրագրեր են գործի դրվում: Սակայն թեման չշրջանցելով հիշենք ընթացիկ տարվա ձեռքբերումները և բացթողումները, որոնք Արտաշատ համայնքում տարրատեսակ թեմաներ զարգացնելու համար նախապայմաններ ստեղծեցին:Պարզ ասած՝ համայնքը հնգամյա զարգացման ծրագրով և դրանց իրագործման աշխատանքների համաձայն առաջ էր շարժվում և ինչպես արտաշատցիներն են ասում,-«Վերջին տարիներին…
Կարդալ ավելինԴպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության վերաբերյալ փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված կարգի: Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ ժամը 15:00: Հայտերի բացումը տեղի…
Կարդալ ավելինՄշակույթի ոլորտում համագործակցությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի առանցքում
Հայաստանի նախագահությամբ առցանց եղանակով կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի նիստը։ Նիստին հայկական կողմից մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, նույն վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նույն կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Անահիտ Չալիկյանը։ Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության՝ ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի գործողությունների…
Կարդալ ավելինԼրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին և մրցույթներին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու նպատակով: Համաձայն որոշման՝ լրացուցիչ ֆինանսավորում կտրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին թանգարանների կառավարման…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի…
Կարդալ ավելին








