Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։
Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր:
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը: