ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։ Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։ Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքները սկսվել են 2022 թ․, կավարտվեն 2024 թ․։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով…
Կարդալ ավելինԿրթություն
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են.Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը Ֆրանսիայում
Այս օրերին «Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը: Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո: Որքան էլ մոդեռն ու ժամանակակից…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին…
Կարդալ ավելինՔոլեջների և ուսումնարանների ատեստավորված դասավանդողների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճար
ԿԳՄՍ-նախարարություը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերն և չափերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել, որ կրթության տարբեր մակարդակներում պետք է գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ….
Կարդալ ավելինՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին: Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և միջին մասնագիտական հաստատություններ: Կենտրոնի ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝ հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում, կրթության մատչելիություն, ներառականություն, որակի ու արդյունավետության բարձրացում, սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում: «Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և…
Կարդալ ավելինՔննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ…
Կարդալ ավելինՄանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաննը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Վինցե Քրիստիանի և հայագիտական ամբիոնի վարիչ Բալինթ Կովաչի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի…
Կարդալ ավելին«Հավատում եմ ձեր նվիրումին». մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, սամբիստ Սեյրան Սարուխանյանին, ազատ ոճի ըմբիշ Հենրիկ Հայկյանին: Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել բազկամարտիկ Ազատ Սրապյանին, ուշուիստ…
Կարդալ ավելինՀաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի…
Կարդալ ավելինՎ. Բրյուսովի անվան հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։ Միջոցառման նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների…
Կարդալ ավելին






