Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի մայրաքաղաքի եկամուտը կկազմի 159 մլրդ 390 մլն դրամ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց պաշտոնյան, ընդհանուր եկամուտներում սեփական միջոցները կկազմեն 90 մլրդ 234 մլն դրամ։ Սա 28 միլիարդ 719 միլիոն դրամով կամ 46,7 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։
Պետբյուջեից սուբսիդիաները կկազմեն 9 մլրդ 550 մլն դրամ։ «Ծախսերը կկազմեն 159 մլրդ 487 մլն դրամ»,- ասաց Ավետիսյանը։
Սա, ըստ նրա, 34 մլրդ 569 մլն դրամով ավելի է 2024 թվականի հաստատված բյուջեից։