«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ի  փոխանցմամբ  այսօր կենտրոնում  տեղի  է ունեցել գրքի սպասված շնորհանդես  մասնավորապես ասվում է ,-« Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ»։ Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով…

Կարդալ ավելին

Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը միացնել Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին և ստեղծել մեկ միջնակարգ դպրոց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, սակայն ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Իսկ ահա Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ առկա և հաջողությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, այդ թվում՝ 2027 թ. ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին:…

Կարդալ ավելին

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Մենք այս տարի բավական լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այդ հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862 ուսանող: Նախորդ տարի  ունեցել ենք 3106-ը: Նախորդ տարի կրթաթոշակի նոր չափ սահմանվեց ՄԿՈՒ հաստատություններում՝ ամսական 50 հազար դրամի չափով: Դրանք արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններն էին:  Մեր արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն…

Կարդալ ավելին

Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն

Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում կայացրեց որոշում, որով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների: «Միասնական կրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա նախարարությանը արդյունավետ իրականացնել իր քաղաքականությունը մեկ կենտրոնում։ Նախագիծը նախևառաջ ուղղված է կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գործընթացների կառավարման բարելավմանը», — ընդգծեց Սարգսյանը։ Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաև կապահովի ճգնաժամային իրավիճակներում…

Կարդալ ավելին

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԳՐՎԱԾ ՆԱՐԵԿԱՑՈՒ ‹‹ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ›› ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԳՐՎԱԾ  ՆԱՐԵԿԱՑՈՒ ‹‹ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ›› ՀԻՄԱՆ ՎՐԱ

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտը կհնչի ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի ‹‹Այն խոսքը, որով…

Կարդալ ավելին

Խրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի

Խրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագրի»: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական…

Կարդալ ավելին

Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններ

Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին  հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: Այն մարզաձևերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ

ԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել…

Կարդալ ավելին

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։ Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն: Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի…

Կարդալ ավելին
1 60 61 62 63 64 79