Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին: